«Լրագիր» 20-1-2010- Երեկ, երբ հրապարակվեց Նիկոլի դատավճիռն ու դուրս եկանք դատարանի շենքից, անձրև էր գալիս և անձրևի տակ հարյուրավոր մարդիկ էին կանգնած: Նրանցից շատերն արտասվում էին: Սիրտս մի տեսակ ցավեց ու չգիտեմ, Նիկոլի, թե արտասվողների համար: Հետո հասկացա, որ մարդկանց սրտերը լցված է ու էլ չեն դիմանում: Արտասվելու պատճառները շատ են: Արտասվում էին անզորությունից, որովհետև արդարության ու արդարադատության կարոտ են, որովհետև արդեն երկու տարի է դատարանների դռներն են ու ձեռնունայն տուն են վերադառնում: Արտասվում էին, որովհետև Նիկոլին սիրում են, ու այդ արտասուքները նրանց սրտերից էր հոսում: Նրանք Նիկոլին սրտով են սիրում:
Երեկ տեսնելով դատարանի բակում հավաքվածների ի խորոց սրտի ընդվզումն ու մերժումը դատավճիռը հրապարակող Մնացական Մարտիրոսյանի և նրա պատվիրատուների նկատմամբ, ակամայից մտածեցի` տեսնես այս մարդիկ գիտակցո՞ւմ են, որ իրենք այսքան չսիրված են, որ սիրո խիստ պակաս ունեն և ընդհանրապես Աստված որպես պատիժ նրանց զրկել է սիրելու կամ սիրվելու իր տված չափաբաժնից: Որ նրանք սիրուց զրկված են, դա պարզ երևում է հենց նրանց արտաքին տեսքից: Սեր ունեցող կամ սիրված մարդը տգեղ լինել չի կարող: Եկեք մեկ անգամ էլ վերհիշենք դատավորին և նրա պատվիրատուներին: Իրոք,շատ տգեղ են, իսկ սրա միակ պատճառը չսիրված լինելն է:
Օրինակ, երբ հանրապետության նախագահը պարբերաբար խոսում է հանդուրժողականության, քինախնդրության կամ ատելության մթնոլորտի մասին, թվում է, թե նա մարդկանց ուզում է ասել “սիրեցեք միմյանց” հայտնի խոսքը, բայց չի կարողանում արտաբերել: Ինչո՞ւ: Ընդամենը երկու բառ է: Չէ որ սերն ապրեցնելու, սրտերը սիրով լցնելու, գեղեցկացնելու զորեղ կարողություն ունի: Ի վերջո, բնության մեջ փոխադարձ սերը կա, և ինչու բացառել այս դեպքում: Կամ վերցնենք վերջին դեպքը. անձրևի տակ կանգնած արտասվողների և Նիկոլի սերը փոխադարձ է:
Երեկվա դատավճռից հետո ամենատարածված կարծիքն այն էր, որ Նիկոլը պատժվեց անհանդուրժողականության, քինախնդրության ու ատելության արդյունքում: Փաստորեն, սա հենց այն է, ինչի դեմ իբր խոսում է իշխանությունը, բայց ոչինչ չի փոխվում: Իսկ փոխել կարելի էր հեշտությամբ, մեկ ակնթարթում: Ընդամենը պետք էր արդար դատավճիռ կայացնել, ու կդրվեր անհանդուրժողականության, քինախնդրության, ատելության վերջի սկիզբը: Արդար դատավճիռն էլ է իր մեջ սեր պարունակում:
Եվ դատարանի բակում անձրևի տակ կանգնած մարդիկ էլի կարտասվեին, բայց ուրախությունից, համեմատաբար կփոխվեր դատավորի ու նրա պատվիրատուների արտաքին տեսքը, Նիկոլ Փաշինյանն էլ ավելի կիմաստնանար և այդպես շարունակ: Սակայն ոչինչ չփոխվեց: Չարտաբերվեց “սիրենք միմյանցը”, որովհետև նրանք զրկված են սիրուց: Իսկ Նիկոլի սրտում սեր կա, և հենց սա է նրա առավելությունը:
ԺԱՆՆԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆWednesday, January 20, 2010
ՍԻՐՈՒՑ ԶՐԿՎԱԾՆԵՐԸ

ԺԱՆՆԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment