ԵՐԿՐՈՐԴ ԲԱՑ ՆԱՄԱԿԸ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻՆ
«Լրագիր» 8-1-2010- ԱԳՆ իր պաշտոնական կայքում տեղադրել է հայ-թուրքական արձանագրությունների երեք տարբեր հայերեն թարգմանություններ: ԱԳ նախարար Նալբանդյանը երեք թարգմանություններն էլ բառացի համարել է պաշտոնական թարգմանություն (այդպիսով ինքն իրեն երկու անգամ մեղադրելով կեղծարարության մեջ): Սա իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի մաս 7 հոդված 36 խախտում է, որի համաձայն պաշտոնական թարգմանության տակ պետք է լինի նախարարի կլոր կնիքը, իսկ վերեւի ձախ անկյունում պետք է նշված լինի “Պաշտոնական թարգմանություն” եւ թարգմանությունը կատարած մարմնի անվանումը: Սեպտեմբերի 23-ին ԱԳՆ գրավոր մերժեց ինձ տրամադրել պաշտոնական թարգմանությունը: Խախտելով ՀՀ միջազգային պայմանագրերի մասին ՀՀ օրենքի մաս 5 հոդված 21` ԱԳՆ չհաստատեց անգլերեն եւ հայերեն տեքստերի նույնականությունը: Դեկտեմբերի 23-ին ես խնդրեցի ԱԳ նախարար Նալբանդյանին տրամադրել ճանապարհային քարտեզի, արձանագրությունների մարտյան նախագծի եւ հայերեն ու անգլերեն տեքտերի նույնականությունը հաստատող փաստաթղթի պատճենները: Դեկտեմբերի 23-ի պատասխան նամակում ԱԳ փոխնախարար Քոչարյանի նամակին ոչինչ կցված չէր ('առդիր' բառը բացակայում է): Պարոն Քոչարյանը Երկկողմ հարաբերությունների զարգացման վերաբերյալ արձանագրության իրականացման ժամանակացույցն անվանել էր “Ճանապարհային քարտեզ” (դրա գրանցման համարով պատճենը կցելու փոխարեն), մարտյան նախագծի վերաբերյալ ոչ մի խոսք չկար (ԱԳՆ քաղաքական ծրագրերի բաժնի պետ Ս. Բաղդասարյանը ասաց, որ Հայաստանի Հանրապետությունում մարտյան նախագիծ չկա): ԱԳՆ կայքում տեղադրված արձանագրությունների վերաբերյալ պարոն Քոչարյանը գրել էր, որ դրանք բնօրինակներն են, իսկ բնօրինակների հայերեն թարգմանությունները պաշտոնական եւ նույնական թարգմանություններ են: Երկու անգամ նշելով “բնօրինակ” բառը` պարոն Քոչարյանը չի նշել, թե ինչ փաստաթղթերի հիման վրա են հայերեն բնօրինակները համարվում պաշտոնական թարգմանություններ եւ նույնական անգլերեն տեքստին, քանի որ այդպիսի փաստաթուղթ գոյություն չունի, ուստիեւ պարոն Քոչարյանը դրանք չի կցել իր նամակին (“մենք այդպիսի փաստաթուղթ չունենք, ինչ եք ուզում, որ ձեզ ցույց տանք”, անկեղծ հարց տվեց պարոն Ս. Բաղդասարյանը` ծիծաղելով): Պարոն Քոչարյանի հղումները բնօրինակին համահունչ են արձանագրությունների վերջին պարբերության կեղծած թարգմանությանը, որում “դուբլիկատ” բառը (Ա.Ս. Ղարիբյանի բառարան) փոխարինված է բնօրինակ բառով, որն անգլերեն տեքտում չկա, իսկ “աուտենտիկ” բառը (Հայկական սովետական հանրագիտարան) փոխարինված է “հավասարազոր” բառով (միջազգային իրավունքում “աուտենտիկ տեքստը” այլ լեզվով տեքստին հավասարազոր եւ պաշտոնապես նույնական ճանաչված փաստաթղթի տեքստն է): Այն, որ ԱԳՆ Հայաստանի Հանրապետություն թերթում տպագրել է կեղծ թարգմանությունը, որեւէ տեղ չի հրապարակել եւ հրաժարվում է հրապարակել արձանագրությունների պաշտոնական թարգմանությունը, Ճանապարհային քարտեզը եւ մարտյան նախագիծը, խախտում է իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի մաս 4 հոդված 3, ըստ որի նորմատիվ իրավական ակտի ընդունումը պետք է հրապարակային լինի: Օրենքի այս մասի խախտումը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության հոդված 2` Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Այս փաստաթղթերն այնքան կարեւոր են արձանագրությունների փորձաքննության համար, որ ԱԳՆ խախտել է օրենքների երեք հոդվածներ, որպեսզի դրանք թաքցնի հասարակությունից եւ Սահմանադրական դատարանից: Սակայն այս իրավախախտումների հիմնական նպատակն այն է, որ ՍԴ որոշի արձանագրությունների անվավեր տեքստի համապատասխանությունը Սահմանադրությանը: Այս նպատակն արդեն իրականացվել է:
Դեկտեմբերի 29-ին ես տեղեկացա Սահմանադրական դատարանից, որ ՍԴ ԱԳՆ-ից չի պահանջել ոչ պաշտոնական թարգմանությունը, ոչ էլ հայերեն ու անգլերեն տեքստերի նույնականության վերաբերյալ փաստաթուղթը, եւ պատրատվում է որոշել նախագահի` ՍԴ ուղարկած անվավեր հայերեն տեքստի համապատասխանությունը Սահմանադրությանը: Ակնհայտ է, որ նախագահը ՍԴ վրա ճնշում գործադրելու բավարար լծակներ է ունեցել, որ ՍԴ չի պահանջել այս փաստաթղթերը: Այսպիսով, ՍԴ պատրաստվում է որոշել արձանագրությունների կեղծած թարգմանության համապատասխանությունը Սահմանադրությանը:
Համապատասխանության մասին այսպիսի որոշումից հետո անկախ արդյունքից ՍԴ կդադարի գույություն ունենալուց որպես դատարան: Այն դադարել էր Սահմանադրական լինելուց այն բանից հետո, երբ ՀՀ Սահմանադրության հոդվածներ 33.1, 50, 51, 56, 56.1, 57, 66, 72, 74.1, 83.3, 83.4, 92, 97, 100, 102, 103, 104.1, 110, 117 մաս 6 դադարեցին միանշանակ լինելուց: Սա պարզապես թվարկում չէ, Սահմանադրության նախագծի այս հոդվածների անգլերեն տեքստը Եվրոպայի Խորհրդում արդեն համեմատվել է ՀՀ Սահմանադրության ռուսերեն լեզվով գրքույկի հետ, որի յուրաքանչյուր էջի վրա նշված է “ՀՀ ԱԺ պաշտոնական թարգմանություն”: Արդյունքում Սահմանադրությունը դե յուրե եւ դե ֆակտո չի կարգավորում իշխանության թեւերի հավասարակշռումը եւ բաժանումը, այսինքն բառի միջազգային իմատով դադարել է Սահմանադրություն լինելուց: Արձանագրությունների վերջին թարգմանությունը ԱԳՆ բացեիբաց անվանել է պաշտոնական թարգմանություն: ՍԴ ուղղված իմ նախորդ բաց նամակում ես ցույց տվեցի, բառարանների վրա հիմնվելով, որ այս թարգմանության մեջ կեղծված են սահմանների, ցեղասպանության եւ տեքստերի աուտենտիկության վերաբերյալ հատվածները: Անգլերենում (ինչպես եւ այլ լեզուներում) որպես կանոն բառերը մի քանի նշանակություն ունեն, որոնք կարող են նշանակալիորեն փոխել նախադասության իմաստը, ինչը նշանակում է, որ անհրաժեշտ է խորությամբ թարգմանել: Respect բառի “պահպանել” թարգմանությունը լիովին փոխում է արձանագրություններ իմաստը, բայց թարգմանության մեջ դա հաշվի չի առնվել: Նույնիսկ նախագահի աշխատակազմի մի մասնագետ անկեղծորեն ասաց, որ respect նշանակում է “պահպանել”: Նրա անունը չեմ նշում, որ նա իր անկեղծության պատճառով չզրկվի պաշտոնից: Ինչու Նախագահը եւ ՍԴ ուշադրության չարժանացրին մասնավոր անձանց, մամուլի, հասարակության, ինչպես նաեւ իմ մատնանշած կեղծումների կոնկրետ, հիմնավորված օրինակները եւ ընդունեցին ԱԳՆ մերկապարանոց հայտարարությունը, որ թարգմանությունը պաշտոնական եւ նույնական է, որը երկու անգամ ինքն իրեն մերկացրեց այս թարգմանությունները կեղծելու հարցում, չցանկացավ տրամադրել պաշտոնական թարգմանությունը եւ նույնականությունը հաստատող փաստաթուղթ չի ընդունել, ինչպես որ նախատեսված է վերոհիշյալ ՀՀ օրենքներով: Ինչու է նախագահը ՍԴ իր ներկայացուցիչ նշանակել մի նախարարի, որը զբաղված է կեղծարարությամբ եւ օրենք խախտելով: Ինչու է Սահմանադրության կեղծման հետ կապ չունեցող նախագահը լռում Սահմանադրության երկիմաստ հոդվածների ոչ լեգիտիմության մասին: Կարիք չկա բառարան բացել, որպեսզի աուտենտիկության մասին հատվածի եւ երկկողմ հարաբերությունների զարգացման վերաբերյալ արձանագրության երկրորդ մասի երկրորդ պարբերության թարգմանության կեղծումը պարզ դառնա: Երկրորդ պարբերության մեջ “to define existing problems” թարգմանվում է “սահմանում տալ գոյություն ունեցող խնդիրները”, այսինքն որոշել` եղե՞լ է ցեղապանություն, թե ոչ: ԱԳՆ թարգմանել է “սահմանման համար գոյություն ունեցող խնդիրները”: Ինչու են նախագահը եւ ՍԴ աչք փակել այն բանի վրա, որ խախտելով ՀՀ միջազգային փաստաթղթերի մասին ՀՀ օրենքի հոդված 26 մաս 2` տեղեկանքը եւ արձանագրությունների պատճենները նախագահին է տրամադրել նախարար Նալբանդյանը, այլ ոչ թե ԱԳՆ: Սա ոչ միայն անվավեր է դարձնում տրամադրված տեղեկանքն ու արձանագրությունները, այլեւ ոչ լեգիտիմ է դարձնում նախագահի եւ ՍԴ գործողությունները: ԱԳ նախարար Նալբանդյանի տեղեկանքը գրված է սովորական թղթի վրա, ոչ թե գերբը կրող ԱԳՆ բլանկի, առանց հաշվառման մատյանում գրանցման համարի, առանց կնիքի, առանց դրոշմի եւ առանց ԱԳՆ ուղեկցող նամակի: Արդարադատության նախարարության տեղեկանքը նույնպես գրված է սովորական թղթի վրա, ոչ թե գերբը կրող ԱՆ բլանկի վրա, առանց հաշվառման մատյանում գրանցման համարի, առանց ստորագրության, առանց կնիքի, առանց դրոշմի: Այնուամենայնիվ, ՍԴ այս տեղեկանքները ընդունել է:
Տեղեկանքում Նալբանդյանը բառացի գրել է, որ արձանագրությունները ստորագրվել են առանց նախապայմանների` փոխշահավետ հարաբերություններ հաստատելու նպատակով: Սակայն փոխշահավետ հարաբերություններ կարելի է հաստատել փոխշահավետ պայմանագրերի հիման վրա: Իսկ ըստ արձանագրությունների ՀՀ պարտավորվում է միջազգային հարաբերություններում պահպանել (respect) տարածքային ամբողջականության սկզբունքը, այսինքն հանձնել ազատագրված տարածքները, բնիկ հայկական հողերը հավիտյան թուրքական ճանաչել, եւ (համատեղ!!!) սահմանում տալ կասկածից վեր Ցեղասպանության հարցին: Այս ամենը վերջնական է, եւ փոխարենը պետք է լինի շրջափակման (ոչ վերջնական) դադարեցումը: Սա չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության հոդված 9: Թուրքիան կարող է ամեն րոպե վերսկսել շրջափակումը, օրինակ պահանջելով ապահովել իր տարածքային ամբողջականության հարգումը (ensure respect) եւ ՀՀ գերբից հանել տալ իր նոր ձեռք բերած տարածքները`Արարատ լեռը: Իսկ ՀՀ չի կարող դա անել առանց փոփոխելու ՀՀ Սահմանադրության հոդված 13-ը:
Արարատը պատկերված է ՀՀ գերբի վրա, որովհետեւ այն հայկական տարածք է: Արձանագրությունները ստորագրելով մենք ընդունում ենք, որ այն թուրքական տարածք է: Դա չի համապատասխանում Սահմանադրության հողված 13-ին: Պարտավորվելով պահպանել Թուրքիայի տարածքային ամբողջականությունը` ՀՀ այդպիսով պարտավորվում է գերբից հանել Թուրքիայի տարածք դարձած Արարատ լեռը եւ փոփոխել Սահմանադրության հոդված 13: Իսկ արդարադատության նախարարության տեղեկանքում գրված է արձանագրությունների եւ ՀՀ օրենքների միջեւ հակասությունների բացակայության մասին:
ՀՀ նախագահ Ս. Սարգսյանին ուղղված բաց նամակում ես գրել եմ կեղծարարությունների մասին եւ խնդրել եմ նրան հետ կանչել հայ-թուրքական արձանագրությունների եւ Սահմանադրության համապատասխանության հարցով իր նամակը Սահմանադրական դատարանին: Նախագահն իր նամակը հետ չի կանչել, իսկ իմ նամակն ուղարկել է ԱԳՆ, կարծես ԱԳՆ լիազորված է հետ կանչել նախագահի նամակները: Ես չգիտեմ ինչ պատասխանել, եթե պարոն Ս. Բաղդասարյանը կրկին ծիծաղելով ինձ անկեղծորեն հարցնի. “Ինչ եք ուզում, որ մենք ձեզ պատասխանենք”:
ԱՆԴՐԱՆԻԿ ԲԱԲԱԽԱՆՅԱՆ
07.01.2010թ.Saturday, January 9, 2010
ՍԴ ԿԴԱԴԱՐԻ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼ

07.01.2010թ.
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment