«Լրագիր» 20-2-2010- Երեւանում ոստիկանությունը կրկին բռնություն է գործադրել ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի կազմակերպած ամենաշաբաթյա երթի մասնակիցների նկատմամբ: ՀԱԿ-ի երեկվա երթը նվիրված էր և ընթանում էր « Ընդդեմ 2008թ. փետրվարի 19-ի կեղծված ընտրությունների» կարգախոսով:
Երեկ տեղի ունեցած երթի ընթացքում բռնության թիրախ են դարձել նաև 2008-ի հետընտրական իրադարձությունների արդյունքում զոհվածների մայրերը, ովքեր ի նշան բողոքի մասնակցել են երեկվա երթին՝ ձեռքներին պահած իրենց որդիների լուսանկարները։
Մարտի 1–ին զոհված Դավիթ Պետրոսյանի մայրը՝ Ջեմմա Վարդումյանը պատմեց, որ կարմիր բերետավորներն իրեն հրել գցել են գետնին։
«Ես գետնին նստած մտածում էի մեր ջահելությանը ոնց ազատենք էդ լկտիների ձեռքից։ Չէին թողնում որ երթն առաջ գնար։ Ինչո՞ւ, ում ենք վնասում։
Տիկին Ջեմման ասում է, որ «Երթին մասնակցում էի իմ զոհված էրեխու համար, իմ մայրական իրավունքները խախտելու, իմ իրավունքները քրքրելու, ինձ տանջելու համար։ Էրեխուս սպանեցին...հիվանդ եմ, բայց էսօր ինձ կարեկցող չկա, այ իշխանություն մինչև երբ, չէ որ քո վերջն էլա մի օր գալու»
Դեմքին ուժեղ հարված է ստացել նաև մարտի 1-ին զոհված Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանը։
«Բռունցքի ուժեղ հարված ստացա դեմքիս, շրթունքս ուռած է, ես չեմ ճանաչում խփողին, բայց լուսաննկարը կա և շուտով կիմանանք, թե էդ որ ոստիկանն է»։
Ալլա Հովհաննիսյանն ասում է, որ իրենք փորձել են թույլ չտալ, որպեսզի կարմիր բերետավորները գողանան երիտասարդներին. «Ես ոչ ոստիկաններից եմ վախենում, ոչ կարմիր բերետավորներից և ոչ էլ սպանվելուց»։
Բազմաթիվ լուսանկարներ ու տեսանյութեր են արվել երեկ տեղի ունեցած ոստիկանական բռնի գործողությունների մասին։
Լուսանկարները Գագիկ ՇամշյանիSunday, February 21, 2010
ԾԵԾԵԼ ԵՆ ՄԱՐՏԻ 1-Ի ԶՈՀԵՐԻ ՄԱՅՐԵՐԻՆ

Լուսանկարները Գագիկ Շամշյանի
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment