Sunday, February 28, 2010

ՀԱԿ-ը պատրաստվում է մարտի 1-ի հանրահավաքին

Tert.am. 27-2-2010- Հայ ազգային կոնգրեսը պատրաստվում է մարտի 1-ին, ժամը 17-ին Մատենադարանի տարածքում անցկացվելիք հանրահավաքին և երթին: Հանրահավաքին ելույթով հանդես կգա ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը: «Հանրահավաքին պատրաստվում ենք բոլոր հնարավոր քարոզչական միջոցներով: Շարունակում ենք նաև այցելությունները հանրապետության մարզեր, որտեղ բնակչության հետ քննարկում ենք ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ հարցեր»,- Tert.am-ին ասաց Հայ ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը: Նրա խոսքով` ՀԱԿ երիտասարդ ակտիվիստներն այս օրերին հանրահավաքի վերաբերյալ տեղեկատվական թերթիկներ են բաժանում բնակչությանը: Հանրահավաքի ժամանակ անդրադարձ կկատարվի 2008թ. մարտմեկյան ողբերգությանը, հայ թուրքական հարաբերություններին, ղարաբաղյան հիմնախնդրին, ինչպես նաև տնտեսական խնդիրներին: Նշված հարցերի շուրջ ՀԱԿ-ը հանդես կգա ծրագրային առաջարկներով:

No comments: