Երեկ համատեղ հայտարարարությամբ հանդես են եկել նախկին ազատամարտիկների 3 հասարակական կազմակերպություններ` «Դաշտային հրամնանատարների խորհուրդ», «Ղարաբաղի պատերազմի վետերաններ» և «Ազատամարտի եղբայրություն» հ/կ-ները, որոնք ներկայացնում են ղարաբաղյան ծագում ունեցող մոտ 60 հրամանատարների: Նրանք ՀՀ իշխանություններից 21 օրվա ընթացքում պահանջում են գաղտնազերծել «Ճանապարհային քարտեզի» և մադրիդյան փաստաթղթի բովանդակությունը` կետ առ կետ, հանդես գալ Ղարաբաղյան հակամարտության ներկա հանգրվանի վերաբերյալ տեղեկատվությամբ, ինչպես նաև հայ հասարակությանը տեղեկացնել Արցախի հիմնահարցին առնչվող բոլոր այն պայմանավորվածությունների մասին, որ առկա են կամ կարող են լինել հայ-թուրքական «ջերմացման» գործընթացում, ապահովել դրա թափանցիկությունը, իսկ բանակցային գործընթացի վերջնական արդյունք հանդիսացող փաստաթղթի վավերականացումն իրականացնել միայն ազատ հանրաքվեի արդյունքների հրապարկումից հետո: «Գտնում ենք, որ վերը նշված պահանջները ՀՀ իշխանությունները պետք է բավարարեն 21 օրվա ընթացքում, որպեսզի մեր ազգի ճակատագրի համար վճռորոշ նշանակություն ունեցող այս հարցերի կապակցությամբ թե՛ քաղաքական, և թե՛ ՀՀ քաղաքացիները կողմորոշվելու հնարավորություն ունենան»,- ասված է հայտարարության մեջ:
Tuesday, February 9, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment