Tert.am. 26-2-2010- Օրեր առաջ Իրանի հատուկ ծառայությունների կողմից ձերբակալված «Ջունդուլլահ» («Ալլահի զինվորներ») ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Աբդուլմելիք Ռիգին արել է աղմկահարույց հայտարարություններ:
Իրանական Press TV հեռուստաալիքի փոխանցմամբ` հարցաքննության ժամանակ Ռիգին ասել է, որ իր կազմակերպությանն աջակցել է Միացյալ Նահանգները: Նրա խոսքով` ԱՄՆ-ը պատրաստվում էր «Ջունդուլլահ» կազմակերպությանը ռազմակայան տրամադրել Ղրղըզստանում: Այդ նպատակով Աբդուլմելիք Ռիգին Դուբայում հանդիպումներ է ունեցել Կենտրոնական հետախուզական վարչության (CIA) ներկայացուցիչների հետ:
«Ջունդուլլահի» առաջնորդը հարցաքննության ժամանակ հայտարարել է նաև, որ ամերիկացիներն օժանդակում են բոլոր այն խմբավորումներին, որոնց գործունեությունն ուղղված է Իրանի դեմ:
Հիշեցնենք, որ «Ջունդուլլահի» առաջնորդը ձերբակալվել էր Դուբայից Ղրղըզստան մեկնելիս: Ձերբակալության ժամանակ, ըստ Իրանի ազգային հետախուզության նախարար Հայդար Մոսլեհիի, Աբդուլմելիք Ռիգիի մոտ հայտնաբերվել էր ամերիկացիների կողմից նրան տրված աֆղանական անձնագիր:
Իրանական իշխանությունները «Ջունդուլլահ» կազմակերպությանը և նրա առաջնորդին մեղադրում են Սիստան-Բելուջիստան նահանգում հարյուրավոր խաղաղ բնակիչների սպանելու համար: Վերջին 18 տարիներին «Ջունդուլլահը» հարձակումներ է իրականացրել Իսլամական հեղափոխության պահապանների վրա, ինչի հետևանքով զոհվել են 42 զինվորականներ, այդ թվում` բարձրաստիճան սպաներ: Այս կազմակերպությունն էր ստանձնել նաև անցած տարվա մայիսին Իրանում շիական մզկիթի վրա իրականացված արյունալի հարձակման պատասխանատվությունը, ինչի հետևանքով զոհվել էր 25 և մարմնական վնասվածքներ ստացել 119 մարդ:Saturday, February 27, 2010
«Ջունդուլլահի» պարագլուխն արել է սկանդալային հայտարարություններ
Tert.am. 26-2-2010- Օրեր առաջ Իրանի հատուկ ծառայությունների կողմից ձերբակալված «Ջունդուլլահ» («Ալլահի զինվորներ») ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Աբդուլմելիք Ռիգին արել է աղմկահարույց հայտարարություններ:
Իրանական Press TV հեռուստաալիքի փոխանցմամբ` հարցաքննության ժամանակ Ռիգին ասել է, որ իր կազմակերպությանն աջակցել է Միացյալ Նահանգները: Նրա խոսքով` ԱՄՆ-ը պատրաստվում էր «Ջունդուլլահ» կազմակերպությանը ռազմակայան տրամադրել Ղրղըզստանում: Այդ նպատակով Աբդուլմելիք Ռիգին Դուբայում հանդիպումներ է ունեցել Կենտրոնական հետախուզական վարչության (CIA) ներկայացուցիչների հետ:
«Ջունդուլլահի» առաջնորդը հարցաքննության ժամանակ հայտարարել է նաև, որ ամերիկացիներն օժանդակում են բոլոր այն խմբավորումներին, որոնց գործունեությունն ուղղված է Իրանի դեմ:
Հիշեցնենք, որ «Ջունդուլլահի» առաջնորդը ձերբակալվել էր Դուբայից Ղրղըզստան մեկնելիս: Ձերբակալության ժամանակ, ըստ Իրանի ազգային հետախուզության նախարար Հայդար Մոսլեհիի, Աբդուլմելիք Ռիգիի մոտ հայտնաբերվել էր ամերիկացիների կողմից նրան տրված աֆղանական անձնագիր:
Իրանական իշխանությունները «Ջունդուլլահ» կազմակերպությանը և նրա առաջնորդին մեղադրում են Սիստան-Բելուջիստան նահանգում հարյուրավոր խաղաղ բնակիչների սպանելու համար: Վերջին 18 տարիներին «Ջունդուլլահը» հարձակումներ է իրականացրել Իսլամական հեղափոխության պահապանների վրա, ինչի հետևանքով զոհվել են 42 զինվորականներ, այդ թվում` բարձրաստիճան սպաներ: Այս կազմակերպությունն էր ստանձնել նաև անցած տարվա մայիսին Իրանում շիական մզկիթի վրա իրականացված արյունալի հարձակման պատասխանատվությունը, ինչի հետևանքով զոհվել էր 25 և մարմնական վնասվածքներ ստացել 119 մարդ:
برچسبها:
Իրան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment