Saturday, February 13, 2010

Թուրքիայում քրդամետ թերթի գլխավոր խմբագիրը է դատապարտվել

Aysor.am.13-2-2010- Թուրքիայի դատարանը բանտարկության է դատապարտել Թուրքիայում քրդերեն լեզվով լույս տեսնող թերթի գլախավոր խմբագրին` հօգուտ ապստամբների քարոզչական նյութերի տարածման համար: Ինչպես հայտնում է «ԲիԲիՍի»-ի ռուսաստանյան ծառայությունը, գլխավոր խմբագիրը դատապարտվել է 21 տարվա ազատազրկման: Դատարանը որոշել է, որ թերթում հրապարակվել են Քրդական աշխատանքային կուսակցությանը սատարող նյութեր: Վերջինս Վաշինգտոնի և Անկարայի կողմից ահաբեկչական կազմակերպություն է համարվում: Վերջին չորս տարիների ընթացքում քրդական Azadiya Welat-ի մի քանի խմբագիրներ տարբեր ժամկետների բանտարկության են դատապարտվել:

No comments: