Saturday, February 13, 2010

Իրանում ընդդիմությունը նորից դուրս է եկել փողոց

/PanARMENIAN.Net/ 12.02.2010 - Փետրվարի 11-ին Իրանի քաղաքներում բախումներ տեղի ունեցան ընդդիմության եւ անվտանգության ուժերի հետ: Լայնածավալ ելույթները նվիրված են 1979 թ-ի Իսլամական հեղափոխության 31-րդ տարեդարձին: Ցույցերը եւ հավաքները տեղի ունեցան Իրանի տարբեր շրջաններում, ցուցարար-ընդդիմադիրները վանկարկում էին հակակառավարական կարգախոսներ: Միաժամանակ տեղի ունեցան կառավարության կողմնակիցների զանգվածային երթեր: Ականատեսների խոսքերով, անվտանգության ուժերը օգտագործել են արցունքաբեր գազ, որպեսզի ցրեն Իրանի մայրաքաղաքի գլխավոր հրապարակներում հավաքված ամբոխը: Ընդդիմության առաջնորդներ Միր Հուսեյն Մուսավին եւ Մեհդի Քարրուբին կոչ են արել իրենց կողմնակիցներին մասնակցել «խաղաղ ցույցերին», որպեսզի նշվի հեղափոխության տարեդարձը: Ականատեսներ խոսքերով, Թեհրանի տարբեր մասերում ցույցերը վերածվեցին բռնության: Դա պատահեց այն բանից հետո, երբ անվտանգության ծառայության աշխատակիցները ցուցարարների դեմ կիրառեցին արցունքաբեր գազ: Ինչպես հաղորդում են ընդդիմադիր կայք էջերը, ցույցերին մասնակցում են հարյուրավոր մարդիկ, հաղորդում է VOA News-ը: 1979 թ-ի Իսլամական հեղափոխություն-ը (1357 թ-ն իսլամական օրացույցով) 1978 թ-ի հունվարի 1979 թ-ի փետրվարին տեղի ունեցած իրադարձությունների շղթա է, որի հետեւանքով գահընկից եղավ Մոհամմեդ Րեզա Փեհլեվի շահը: Տապալվեց միապետությունը եւ հաստատվեց նոր իշխանություն, որը գլխավորեց այաթոլլա Հոմեյնին: 1979 թ-ի փետրվարի 1-ն Իրան վերադարձավ վտարանդի այաթոլլա Հոմեյնին, որը իշխանությունը իր ձեռք վերցրեց: Նշանակվել էր նոր անցումային կառավարություն: 1979 թ-ն Իրանը հռչակվեց առաջին Իսլամական հանրապետություն:

No comments: