Tuesday, February 23, 2010

Իրանում ձերբակալվել է «Ջունդուլլա» խմբավորման առաջնորդը

Aysor.am. 23-2-2010- Իրանի անվտանգության ծառայությունը, երկրի արևելքում իրականացված հատուկ միջոցառման ժամանակ, ձերբակալել է սուննիթական ահաբեկչական «Ջունդուլլա» խմբավորման առաջնորդ Աբդոլմալեկ Ռիգիին: Նշենք, որ այս ահաբեկչական խմբավորման անվանումը թարգմանվում է «Ալլահի զինվորներ»: Իրանի իշխանությունները մեղադրում են «Ջունդուլլա»-ին մասսայական սպանությունների, զինված կողոպուտների, առևանգումների, պայթյունների իրականացման և այլ հանցանքների համար: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, վկայակոչելով իրանական Պրեսս ՏՎ հեռուստաալիքին, վերջին մեծ ահաբեկչությունը` իրականացված այս խմբավորման կողմից 2009-ի հոկտեմբերին, շուրջ 50 մարդու կյանք է խլել:

No comments: