Tuesday, February 23, 2010

Ցույց Ֆրանսիայի Լիոն քաղաքում` ի պաշտպանություն ջավախահայության

Ս.թ. մարտի 3-ին, ժամը 17:00-ին Ֆրանսիայի Լիոն քաղաքում՝ «Եվրոնյուզ» հեռուստաընկերության կենտրոնակայանի առջև տեղի է ունենալու է ցույց ի պաշտպանություն ջավախահայության իրավունքների և ջավախահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի: Ցույցի մասնակիցները բողոքելու են ջավախահայության նկատմամբ վրացական իշխանությունների խտրական քաղաքականության, Վահագն Չախալյանի պաշտպանության իրավունքի խախտման, Վրաստանում Հայ Առաքելական եկեղեցու գրանցման և բռնագրավված եկեղեցիների վերադարձման իրավունքների ոտնահարման դեմ: Ցույցի կազմակերպիչն է «Ֆրանսիա-Ջավախք» ոչ կառավարական կազմակերպությունը: Տեղեկացնում են «Երկիր-միությունից»։

No comments: