Report.am. 6-2-2010- Մեր արևելյան հարևանը, կարծես, բավականին սրտի մոտ է ընդունել ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Դենիս Բլերի հայտարարությունը, թե հնարավոր է պատերազմական գործողությունների վերսկսումը Հայաստանի և Ադրբեջանի միջև: Այս հայտարարությունը նրանց հիմք է տվել մտածելու, թե միակ հույսն արդեն Ռուսաստանն է, ով պետք է Հայաստանին ստիպի ընդունել կարգավորման՝ միայն իրենց համար ականջահաճո ինչ-որ տարբերակներ, որոնցով Ղարաբաղը սկուտեղի վրա մատուցվելու է նորին մեծություն Ադրբեջանին: Իրենք շատ լավ են հասկանում, որ ժամանակն է այս հեքիաթից հրաժարվելու, բայց, ինչպես ասում են, հույսը վերջինն է մեռնում:
Մենք, քանի որ դաժան լինելու օրինակը արդեն Ադրբեջանը տվել է, մի ոչ պակաս դաժան օրինակ ենք ուզում բերել մեր հարևանի համար, որ հնարավորինս ավելի շուտ հրաժարվի պատրանքներից, թե գերտերություններից մեկնումեկը օգնության ձեռք կմեկնի իրեն, քանզի նա գտնում է, թե իր նկատմամբ անարդարություն է տեղի ունեցել, և տարածքների 20 տոկոսը բռնազավթվել է:
Իրանն ու Իրաքը երկար պատերազմեցին: ԱՄՆ-ը ինչ-որ տեղ աջակից էր Իրաքին: Իսկ ի՞նչ եղավ հետո: ԱՄՆ-ը հարվածեց Իրաքին և հասկացրեց, որ Իրաքը ոչ մի պարագայում չի կարողանալու վերահսկել սեփական հարստությունները: Այսինքն՝ Իրաքը դարձավ սեփական ընդերքի գերին: Եթե այդ երկիրը, ինչպես Քուվեյթը, ծնկի չգա և իր եղած-չեղածը չծառայեցնի արևմտյան կապիտալի հետագա մեծացմանը, ապագա չի կարող ունենալ:
Իրավիճակն Ադրբեջանում այնքան էլ տարբեր չէ: Եթե Ադրբեջանի օրվա իշխանությունները դեռևս մտածում են, թե իրենք կարողանալու են տնօրինել երկրի բնական հարստությունները, իսկ ավելի կոնկրետ՝ էներգակիրների համակարգը, ինչպես փորձում էր անել Սադդամ Հուսեյնը, ապա խոր թյուրիմացության մեջ են և պետք է լավ ուսումնասիրեն իրան-իրաքյան պատերազմի պատմությունն ու հետևանքները: Ի դեպ, Թուրքիան, որ փորձում է Ադրբեջանին փրկել, այստեղ նույնիսկ երրորդական դեր չի կարող խաղալ, թեկուզև հայ-թուրքական կարգավորման գործընթացով փորձի իրեն դերակատար ներկայացնել տարածաշրջանում: Նրա դերակատարությունը հօդս կցնդի հայ-ադրբեջանական նոր բախման առաջին իսկ րոպեներից, երբ ռուսական առնվազն մեկ տանկ սպառնալից մոտենա հայ-թուրքական սահմանին: Այն զսպաշապիկը, որ ժամանակին հագցվել է Թուրքիային Վիլսոնի իրավարար վճռով, ինչու չէ, նաև ռուս-թուրքական և խորհրդա-թուրքական զանազան պայմանագրերով, դեռևս ոչ ոք, այդ թվում և ԱՄՆ-ը, Թուրքիայի վրայից չեն հանել և օրվա պահանջով դեռ մի բան էլ ավելի են ձգել: Թուրք-իսրայելյան հարաբերությունների բարդացումը, ամերիկյան հրեական համայնքի աջակցությունը Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին դեռ առաջին ծիծեռնակներն են այն ճնշումների, որոնք կստիպեն Թուրքիային առավել շրջահայաց քաղաքականություն վարել տարածաշրջանում: Որևէ պարագայում Թուրքիան չի կարող հրաժարվել այսօրվա իր շահերից հանուն եղբայրակից Ադրբեջանի, որովհետև միշտ կա կայսրության փլուզման վտանգ, եթե այդ կայսրությունը չի խաղում հզոր տերությունների խաղի կանոններով: «Զրո խնդիրներ հարևանների հետ» կարգախոսը, նկատենք, հենց այդ մտավախության արդյունքն է և Թուրքիայի հնազանդության արտահայտությունը տարածաշրջանի կայունությամբ շահագրգռված գերտերություններին:
Այսօր ստեղծվել է մի վիճակ, երբ ողջ աշխարհն է ստիպված հաշվի նստել այդ գերտերությունների համագործակցության հետ, որն առայժմ տեղավորվում է խաղաղ կարգավորման, կամ, որ ավելի ճիշտ է, ըստ նրանցից յուրաքանչյուրի հայեցողության կարգավորման փաստի հետ: Ահավասիկ: Կոսովոյի խնդիրներին չմիջամտեց Ռուսաստանը, դժգոհեց, բայց չմիջամտեց: Կարգավորումն այնտեղ ընթացավ ԱՄՆ սցենարով: Վրաստանի պարագայում՝ դժգոհողը ԱՄՆ-ն էր, իսկ կարգավորողը՝ Ռուսաստանը: Երկու դեպքում էլ հարց լուծվեց: Ճիշտ, թե սխալ, բայց լուծվեց և, որ ամենակարևորն է, լուծվեց ազգերի ինքնորոշման իրավունքի առաջնահերթությամբ:
ԱՄՆ-ը նաև որևէ կերպ դժգոհություն չարտահայտեց այն արտառոց փաստի առնչությամբ, որով «Նաբուկո» ծրագրի մեկնակետ համարվող Ադրբեջանը համաձայնեց իր գազը վաճառել Ռուսաստանին: Դրանով, փաստորեն, Ադրբեջանը ընդունեց, որ իր ներքին հարստությունների նկատմամբ ինքը չունի այն վերահսկողությունը, որ կարող էր անխափան գազամատակարարում ապահովել միլիարդների արժողության ծրագրին: Եվ այդ գործարքին հետևած Ադրբեջանի զանազան բացատրությունները, թե ինքը հուսալի գործընկեր է և ազդեցություն կարող է բանեցնել «Նաբուկոյի» իրականացման գործընթացների վրա, Արևմուտքի համար հնչեցին որպես «ձայն բարբառո հանապատի»:
Այս տարածաշրջանից գազն Արևմուտք մղել այսօր կարող է Ռուսաստանը և հե՛նց Ռուսաստանն է համարվում Արևմուտքի ամենահուսալի գործընկերը, որին էլ աստիճանաբար նա զիջում է կապույտ վառելիքի տեղափոխման բոլոր ճանապարհները: Արևմուտքն այսօր նույն կերպ է վարվում նաև Ուկրաինայի ուղղությամբ, որտեղ Յանուկովիչի իշխանության գալը նշանակում է միայն մեկ բան՝ Արևելքի հարստությունների անխափան ներհոսք Արևմուտք:
Այս ամենը, կարծես, հասկացել են Ադրբեջանում և Ռուսաստանի դեմ հոգեբանական գրոհ են սկսել՝ ղարաբաղյան խնդրի լուծման ակնկալիքով: Եթե Ռուսաստանն էլ, չկարողանա ազդել Հայաստանի վրա և հետ չառնի «գրավյալ» տարածքները, ապա Ադրբեջանը զենքի ուժով կանի այդ: Բայց ադրբեջանցի վերլուծաբաններն իրենց հարց չեն տալիս, թե ինչո՞ւ պետք է Ռուսաստանն իրենց օգնի այդ գործը գլուխ բերելուն: Որպեսզի Ադրբեջանն ու նրա իշխանությունները լիարժեք անկախությո՞ւն ստանան, թե՞ գազի գին թելադրեն Ռուսաստանին: Կատարյալ պարադոքս է: Ղարաբաղ՝ գազի դիմաց: Նման բան չի լինում, այդպես առևտուր ոչ ոք չի անում, իսկ եթե անում էլ են, ապա ոչ թե «առավոտյան գազը, իսկ երեկոյան Ղարաբաղը» տարբերակը պետք է գործեր այլ՝ «նախ Ղարաբաղը, իսկ հետո գազը» ձևաչափը, որ զգալիորեն կամրապնդեր Ադրբեջանի դիրքերը:
ԱՄՆ ազգային հետախուզության շահերից չէր բխում Ադրբեջանին նախազգուշացնել, որ գազը Ռուսաստանին վաճառելով, նա կորցնում է իր անկախության գուցե և զգալի մասը: ԱՄՆ-ին և Արևմտյան կապիտալին առաջին հերթին հետաքրքրում են գազի անվտանգ և հուսալի տեղափոխման տարբերակները: Իսկ դրանք, ինչպես տեսանք, Ռուսաստանի ձեռքում են, և, ուզենք, թե չուզենք, պետք է խոստովանենք, որ որևէ ծրագիր այս տարածաշրջանում չի կարող իրականացվել առանց Ռուսաստանի, և լավագույն դեպքում կանգ կառնի ներդրումների մի մասը քամուն տալուց հետո: Հետևաբար Ռուսաստանի խոստումն ու «Ռուսգազարդի» լուրջ ներդրումներն Արևմուտքի համար ավելին արժեն, քան Ադրբեջանի կոմպլիմենտար՝ միանգամից երկու աթոռի վրա նստելու քաղաքականությունը: Ինչ-որ տեղ սա նաև պարզ տնտեսական հաշվարկ է: Որքա՞ն է նստել և շարունակում է նստել Իրաքն ԱՄՆ-ի բյուջեի վրա: Արժե՞ նույնքան կամ դեռ ավելին ներդնել Ադրբեջանի ամերիկանացման վրա, եթե Ռուսաստանը միջազգային ընդունելի գներով գազ է խոստանում կասպյան ավազանից: Այստեղից ևս մի ենթադրություն: ԱՄՆ ազգային հետախուզության հայտարարության մեջ ոչ թե ռեալ պատերազմի կանխատեսում է պետք փնտրել, այլ ԱՄՆ անհանգստությունը, թե ԱՄՆ-Ռուսաստան պայմանավորվածություններին դեռևս սպառնալիք է հայ-ադրբեջանական հակամարտությունը:
Որքանո՞վ է այն ռեալ:
Ըստ մեզ՝ դա շատ քիչ հավանական տարբերակ է: Եթե Ադրբեջանը դեռևս այն երկիրն է, որ չի հասկացել իր գլխին եկածը և պետք է պատերազմի նետվի, որովհետև իր որոշ քաղաքագետներ այդպես են կարծում, ապա հավանական է, որ կարողանա զինված ընդհարում սանձազերծել: Բայց մենք չենք կարծում, թե ադրբեջանական զանազան վերլուծական կենտրոններից հնչող մարտակոչերն այդքան կոգևորեն երկրի իշխանություններին: Բանն այն է, որ իշխանությունները, ի տարբերություն վերլուծաբանների, պարզ գիտակցում են, որ նույնիսկ Քարվաճառին օդային հարվածներ հասցնելու համար իրենց ճնճղուկները դեռ պետք է սեփական ռազմաբազաներից կարողանան հասնել Քարվաճառ՝ կտրելով Ղարաբաղի օդային տարածքը: Տաքգլուխ քաղաքագետների ու տարբեր տրամաչափի իշխանավորների կարծիքներն այսօր չեն կիսում նաև վառոդի հոտ առած ադրբեջանական գեներալները, ովքեր դեռ երեկ հոխորտում էին, թե իրենք ի զորու են Ղարաբաղը հետ բերել զենքով: Վերը նկարագրված էական տեղաշարժերը նաև նրանց են բերել այն համոզման, որ նոր պատերազմը չի համապատասխանում ո,չ Ռուսաստանի, ե՛ւ ոչ էլ Արևմուտքի շահերին, իսկ դա նշանակում է, որ արդյունքում ավելի են ձգվելու Ադրբեջանի զսպաշապիկի թելերը: Մինչև ո՞ւր: Այսօր նաև սա է հարց, և այդ հարցի պատասխանը գտնվում է Բաքվում, իսկ լուծումը կախված է վերջինիս համարժեք պահվածքից: Հայտնի բան է՝ եթե պարտվող կողմը չի հաշտվում փոքր կորստի հետ, ապա ավելի հեշտ է նրան հաշտեցման եզր բերել առավել մեծ կորուստների հեռանկարով: Իսկ այդ հեռանկարում ոչ միայն հայկական զինուժի առաջխաղացումն է ու նոր սահմանների ամրացումը, այլ արդեն իսկ ներդրված միլիարդների անվտանգությունը: Նկատենք, որ այդ գումարների անվտանգությունն այսօր հակադարձ համեմատական է Ադրբեջանի անկախության չափին՝ «որքան թույլ է այդ անկախությունը, այնքան ապահով են գումարները» պարզ սխեմայով:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այն համագործակցության եզրեր գտած գերտերությունների համար կարող է հատկապես էներգակիրների տարանցման առումով հետաքրքրություն ներկայացնել: Հայաստանի ազգաբնակչության միատարրությունը, տնտեսության կախվածությունը տարանցիկ գծերից սպասվող շահույթներից և երկրի՝ տարածաշրջանում խաղաղության պահպանման մեջ շահագրգռվածությունը իդելական պայմաններ են խոստանում այսօր և Ռուսաստանին, և Արևմուտքին: Վերջիններիս համար նաև պարզ է, որ իրավիճակի կտրուկ փոփոխությունը Ղարաբաղում իր հետ կբերի անկայունություն ոչ միայն Հայաստանում, այլև Հարավային Կովկասում ընդհանրապես, ինչը գլխիվայր կշրջի մինչ օրս ձեռք բերված ցանկալի, բայց դեռևս փխրուն Ռուսաստան-Արևմուտք համաձայնությունը:
Մեզ թվում է, որ նաև այս տեսանկյունից պետք է դիտարկել հայ-թուրքական կարգավորման գործընթացում գերտերությունների շահագրգռվածությունը: Խորհրդային Միության փլուզումից հետո իր նշանակությունն Արևմուտքի և ՆԱՏՕ-ի համար կորցրած և ընդերքով աղքատ Թուրքիան, ամենամեծ ցանկության դեպքում էլ չի կարողանա փոխարինել Ռուսաստանին, որի հարստությունները կարող են դեռ երկար ապահովել համաշխարհային տնտեսության առաջընթացը:
ԷԴԻԿ ԱՆԴՐԵԱՍՅԱՆMonday, February 8, 2010
ԵԹԵ ԼԻՆԻ ՊԱՏԵՐԱԶՄ

ԷԴԻԿ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment