Wednesday, February 24, 2010

Ահմադինեժադը սպառնում է «կտրել այն երկրի ձեռքերը», որը կհամարձակվի հարձակվել Իրանի վրա

/PanARMENIAN.Net/ 23.02.2010 - Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարել է, որ Իրանի ժողովուրդը «կկտրի նրա ձեռքը», ով համարձակվի հարձակվել իրենց երկրի վրա: Հեռուստատեսությամբ իր հայտարարության մեջ Ահմադինեժադը նշել է, որ ոչ մի ուժ չի կարողանա վնասել Թեհրանին: ԱՄՆ-ն նախաձեռնել է Իրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցների խստացումը, ինչը կապված է Թեհրանի միջուկային ծրագրի հետ: Իսրայելի որոշ շրջանակներ, պատժամիջոցների խստացման հետ մեկտեղ, առաջարկում են քննարկել նաեւ ռազմական տարբերակները, հաղորդում է TRT-Russian-ը:

No comments: