/PanARMENIAN.Net/ 12.02.2010 - ԱՄՆ-ն սատարել եւ սատարում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին: Այդ մասին «Հայ-թուրքական հարաբերություններն ու միջսահմանային ռեգիոնալիզմը» հանրային քննարկումների ընթացքում հայտարարել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը: Ընդ որում, ԱՄՆ դեսպանը հույս է հայտնել, որ շուտով երկու երկրների խորհրդարանները կվավերացնեն Արձանագրությունները: Ըստ նրա, հայ-թուրքական սահմանի բացումը դրական ազդեցություն կունենա երկու երկրների տնտեսության վրա:
«Այսօր փակ սահմանների առկայությունը ավելի շուտ բացառություն է, քան կանոն»,-ասել է Յովանովիչը` հավելելով`.«Ոչ ոք չի մոռանում անցյալը, սակայն պետք է նաեւ ուշադրություն դարձնել ապագային»: Ըստ նրա, ոչ մի երկիր չպետք է կախված լինի մեկ տրանսպորտային միջանցքից:
Իր հերթին ՀՀ վարչապետ Տ.Սարգսյանն ասել է, որ փակ սահմանը 21-րդ դարում անհեթեթություն է: Ընդ որում Սարգսյանը նշել է, որ վաղ թե ուշ հայ-թուրքական հարաբերությունները կհաստատվեն:
ՀՀ վարչապետը նշել է նաեւ, որ եթե Թուրքիայի խորհրդարանը վավերացնի Արձանագրությունները, ապա Հայաստանի խորհրդարանի համար ոչ մի խոչընդոտ չի լինի նույն բանն անելու համար:Saturday, February 13, 2010
Մարի Յովանովիչ. ԱՄՆ-ն սատարում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին
/PanARMENIAN.Net/ 12.02.2010 - ԱՄՆ-ն սատարել եւ սատարում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին: Այդ մասին «Հայ-թուրքական հարաբերություններն ու միջսահմանային ռեգիոնալիզմը» հանրային քննարկումների ընթացքում հայտարարել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը: Ընդ որում, ԱՄՆ դեսպանը հույս է հայտնել, որ շուտով երկու երկրների խորհրդարանները կվավերացնեն Արձանագրությունները: Ըստ նրա, հայ-թուրքական սահմանի բացումը դրական ազդեցություն կունենա երկու երկրների տնտեսության վրա:
«Այսօր փակ սահմանների առկայությունը ավելի շուտ բացառություն է, քան կանոն»,-ասել է Յովանովիչը` հավելելով`.«Ոչ ոք չի մոռանում անցյալը, սակայն պետք է նաեւ ուշադրություն դարձնել ապագային»: Ըստ նրա, ոչ մի երկիր չպետք է կախված լինի մեկ տրանսպորտային միջանցքից:
Իր հերթին ՀՀ վարչապետ Տ.Սարգսյանն ասել է, որ փակ սահմանը 21-րդ դարում անհեթեթություն է: Ընդ որում Սարգսյանը նշել է, որ վաղ թե ուշ հայ-թուրքական հարաբերությունները կհաստատվեն:
ՀՀ վարչապետը նշել է նաեւ, որ եթե Թուրքիայի խորհրդարանը վավերացնի Արձանագրությունները, ապա Հայաստանի խորհրդարանի համար ոչ մի խոչընդոտ չի լինի նույն բանն անելու համար:
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment