Sunday, February 28, 2010

Բեռլուսկոնին իտալացի դատախազներին համեմատել է թալիբների հետ

Panorama.am. 27-2-2010- Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին, ում նկատմամբ ներկայումս իտալական դատական ատյաններում երկու քրեական գործ է հարուցված կոռուպցիայի մեղադրանքով, տեղական դատախազներին ու դատախազության աշխատակիցներին համեմատել է թալիբների հետ: Հայտնում է ԲիԲիՍի (BBC) հեռուստաընկերությունը: «Եթե դատախազությունը չի հավանում օրենքը, նա ձեռնոց է նետում, և դատական գործընթացների արդյունքում օրենքը չեղյալ է համարվում: Մենք գտնվում ենք թալիբների այս ավազակախմբի ձեռքերում, այսպիսին է իրավիճակը ներկայիս ժողովրդավարությունում», - հայտարարել է վարչապետը իր կողմնակիցների հետ Թուրինում կայացած հանդիպման ժամանակ:

No comments: