Wednesday, February 24, 2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՈՒ ՕԳՈՒՏԸ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՑ

«Լրագիր» 24-2-2010- Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ վնասված հարաբերություն եւ հայ-թուրքական արձանագրություններից Ղարաբաղի դուրսբերում: Այդ իրողությունները, ըստ Ռազմավարական եւ Ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի, երկու կարեւոր ձեռքբերում են, որ Հայաստանն ունեցավ հայ-թուրքական գործընթացում: Դե ֆակտո ակումբում փետրվարի 24-ին խոսելով այդ մասին, Ռիչարդ Կիրակոսյանը այդպիսով չհամաձայնեց լրագրողների այն հարցադրմանը, թե ստացվում է, որ Հայաստանը մտավ հայ-թուրքական գործընթացի մեջ եւ դեռեւս որեւէ օգուտ չի ստացել, այն դեպքում, երբ գործընթացը կարող է արդեն իսկ սառեցվել: Բայց այն, որ գործընթացը կարող է սառեցվել, Ռիչարդ Կիրակոսյանը համաձայն է եւ դա համարում է հնարավոր:

No comments: