Thursday, February 25, 2010

Արևմուտքը պատրաստ է Իրանին ատոմային ռո՞ւմբ տալ

Tert.am. 24-2-2010- Արևմուտքը պատրաստ է Իրանին նույնիսկ ատոմային ռումբ տալ, միայն թե Թեհրանը հրաժարվի ուրանի հարստացման ծրագրից և չտիրապետի ուրանի հարստացման տեխնոլոգիային: Այս մասին, իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ, հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը: Իրանի նախագահը, անդրադառնալով իրանական հատուկ ծառայությունների կողմից «Ջունդուլլահ» ահաբեկչական խմբավորման ղեկավար Աբդուլմելիք Ռիգիի ձերբակալությանը, ասել է. «Նրանք (Միացյալ Նահանգները և դաշնակից երկրները,- խմբ) ասում են, որ ցանկանում են պայքարել ահաբեկչության դեմ, սակայն մեր կարծիքով` նրանք ստում են: Եթե ցանականում եք ահաբեկիչ ձերբակալել, այդ ինչպե՞ս է ստացվում, որ նրան անձնագիր եք տալիս»:

No comments: