«Լրագիր» 19-2-2010- Թուրքիայում ներքաղաքական լուրջ խնդիրներ են առաջացել: Դատախազությունը համախմբվել է իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցության դեմ եւ մտադիր է հասնել քաղաքականությունից վարչապետ Էրդողանի հեռացմանը: Ընդդիմության կողմից մեծացել է ճնշումը իշխող կուսակցության վրա, կապված հայկական խնդիրների հետ: Երեկ թուրքական խորհրդարանում ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպանն ասել է, թե իշխանությունը երկիրը հասցրել է նրան, որ ԱՄՆ Կոնգրեսում Ցեղասպանության բանաձեւի ընդունումը դարձել է լիովին իրական:
Իրավիճակն իսկապես լուրջ է, այնքան, որ հայկական իշխանությունն, ըստ ամենայնի, որոշել է հույս կապել դրա հետ:
Հարեւան երկրների իրավիճակին դիմելը մեզանում ավանդույթ է դարձել: Ավելին, հայկական կողմը պատերազմի ժամանակ կամա թե ակամա “խթանում էր” Ադրբեջանում իշխանության ճգնաժամը: Ասենք, Շուշիի ազատագրումից հետո 1992 թ. Ադրբեջանում ներքաղաքական լարվածությունը հասել էր գագաթնակետին: Մայիսի 15-ին Մութալիբովը հեռացվում է իշխանությունից: Մինչ Ադրբեջանում տեղի էր ունենում իշխանության փոփոխություն, ղարաբաղյան ուժերը հասցրին ազատագրել Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի հայկական գյուղերը, իսկ մայիսի 18-ին վերահսկողության տակ վերցրին Լաչինը:
Ճիշտ է, այս գործընթացը հակառակ կողմն էլ ունի: Ադրբեջանում 1992-ի հուլիսին նախագահի ընտրությանը հաղթում է Ժողովրդական ճակատի առաջնորդ Աբուլֆազ Էլչիբեյը: Ընտրությունից 5 օր անց ադրբեջանական զորքերը փորձ են անում անցնել լայնածավալ հարձակման եւ վերահսկողության տակ են վերցնում Շահումյանի շրջանը, ինչպես նաեւ Մարտակերտի ու Ասկերանի շատ բնակավայրեր:
Հայկական զորքը հակահարձակման է անցնում միայն 1993 թ: Քելբաջարի հանձնումը Ադրբեջանի նախագահի ու Ժողովրդական ճակատի վրա ծանր է նստում: Եթե Մութալիբովին գահընկեց անելու համար Ժողովրդական ճակատը օգտագործել է Խոջալուի դեպքերը, ապա Էլչիբեյին պաշտոնանկ անելու համար կոմունիստական հին նոմենկլատուրան, համախմբվելով Ալիեւի շուրջ, օգտագործում է Քելբաջարն ու Մարտակերտում կրած պարտությունը: 1993-ի հունիսին պրոֆեսիոնալ անգործունակության համար պաշտոնանկ եղած հրամանատար Սուրաթ Հուսեյնովը խռովություն է բարձրացնում Էլչիբեյի դեմ: Եւ հայկական զորքը կրկին օգտվում է իրավիճակից:
Երեւում է, այս փորձը հանգիստ չի տալիս հայ քաղաքական գործիչներին, եւ նրանք որոշել են սպասել Թուրքիայի ներքաղաքական ցնցումներին: Հնարավոր է, դրանով է պայմանավորված հայ-թուրքական արձանագրություններն առաջինը Երեւանում վավերացնելու որոշումը` դրանից հետո այս հարցում Թուրքիայի ընդդիմության ճնշումն իշխող կուսակցության վրա կարող է աճել վտանգավոր չափերի:
ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆSaturday, February 20, 2010
ԹՈՒՐՔԻԱՅԻ ՑՆՑՈՒՄՆԵՐԻ ՀՈՒՅՍԸ

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment