Saturday, February 13, 2010

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մասնակցել է Աբխազիայի նախագահ Սերգեյ Բաղապշի երդման հանդիսավոր արարողությանը

/PanARMENIAN.Net/ 12.02.2010 - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 12-ին Աբխազիայի Հանրապետության իշխանությունների հրավերով ժամանել է Սուխում եւ մասնակցել նախագահի պաշտոնում վերընտրված Սերգեյ Բաղապշի երդման հանդիսավոր արարողությանը: Իր շնորհավորական խոսքում Բակո Սահակյանը արդյունավետ աշխատանք է մաղթել Սերգեյ Բաղապշին, բարեկեցություն եւ խաղաղություն` Աբխազիային ու նրա ժողովրդին, հաղորդել է ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունը: Աբխազիայի նախագահի ընտրությունը տեղի է ունեցել 2009 թ. դեկտեմբերի 12-ին: Աբխազիայի Հանրապետության նախագահ է վերընտրվել 60-ամյա Սերգեյ Բաղապշը: Ըստ ԿԸՀ-ի տվյալների, նրա օգտին քվեարկել է ընտրողների 59,37%-ը: Աբխազիայի անկախությունը ճանաչել են չորս երկիր` Ռուսաստանը, Նիկարագուան, Վենեսուելան, Նաուրուն:

No comments: