Saturday, February 13, 2010

ԱՄՆ ԴԵՍՊԱՆԸ ՉԻ ԹԵՐԱԳՆԱՀԱՏՈՒՄ

«Լրագիր» 12-2-2010- Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը այսօր ելույթ է ունեցել “Հայ-թուրքական հարաբերություններ և միջազգային ռեգիոնալիզմ” թեմայով քննարկման ժամանակ և նշել, որ ԱՄՆ կառավարությունը միշտ ջատագով է եղել Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու գործում: “Հույս ունենք, որ արձանագրությունները կվավերացվեն, և ԱՄՆ-ն կանի ամեն ինչ դրան նպաստելու համար: Սահմանի բացումը տնտեսական մեծ հնարավորություններ կտա երկու երկրներին էլ: Շատերը կարծիք են հայտնում, որ Հայաստանի տնտեսության ճյուղերը կտուժեն սահմանի բացումից հետո: Սահմանի բացումը լուրջ մարտահրավեր կլինի, բայց դա հնարավորություններ է ստեղծելու թե սպառողների, թե ձեռնարկատերերի համար: Չէի ուզենա թերագնահատել մարտահրավերները, սակայն փակ սահմանները ոչ մի լավ բանի չեն նպաստում”, ասել է Յովանովիչը: Նրա խոսքով, ոչ ոք չի մոռանում անցյալի մասին, սակայն ուշադրությունը պետք է սևեռել ապագայի վրա, իսկ բաց սահմանները կնպաստեն Հայաստանի տնտեսական շրջափակման թեթևացմանը: Սահմանի բացումը հնարավորություն կտա Հայաստանին մտնել մեծ 70 միլինոնանոց շուկա, արտահանման, տեղափոխման, ծախսերը նվազեցնելու հնարավորություններ կտա: Թուրքիան էլ հնարավորություն կստանա նոր շուկա մտնել, ակտիվացնել արտահանումը Ռուսաստան և ԱՊՀ մյուս երկրներ, ասել է ԱՄՆ դեսպանը:

No comments: