Panorama.am. 24-2-2010- Հայաստանում 2010թ-ին գնաճն իրականում կգերազանցի 10%-ը, բայց կառավարությունն ամեն կերպ կփորձի այդ ցուցանիշը նվազեցված ներկայացնել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը (1993-1996):
Նրա խոսքերով, այս տարի բոլոր մակրոտնտեսական ցուցանիշները Հայաստանում «կնկարվեն»` այդ թվում և ԱԱՀ-ի աճը, որը, ըստ կանխատեսումների 1.2% է:
Նա նաև նկարված համարեց 2010-ի հունվարի համար Ազգային վիճվարչության ներկայացրած տվյալները, որի համաձայն ԱԱՀ-ի աճը կազմել է 2.4%, մանրածախ առևտրի ծավալները գրեթե չեն փոփոխվել, իսկ ծառայությունների ոլորտում նշված է 2.2%-ի անկում:
Որոշ մաթեմատիկական հաշվարկներ կատարելով` Հ. Բագրատյանը եկավ եզրակացության, որ ներկա պայմաններում 2.4%-ի աճն անհնար է և «թիվը, կրկին, նկարված է»:
«Հայաստանը գրեթե բոլոր միկրոտնտեսական ցուցանիշներով 2 անգամ զիջում է Ադրբեջանին…և սա է ամենից անհանգստացնողը»,-պնդեց նախկին վարչապետը:
Ըստ նրա, 2009-ին տնտեսության անկումը 14.4%-ի փոխարեն կազմել է 22%: Նախկին վարչապետը չհամաձայնեց նաև օրեր առաջ էկենոմիկայի նախարար Ներսես Երիցյանի հնչեցրած տեսակետի հետ, երբ նախարարը Հայաստանում ներկայիս տնտեսական ճգնաժամը համեմատել էր հետխորհրդային ճգնաժամային դրության հետ:
«1990-95 թվականներին ԱՊՀ 12 երկրների շարքում միկրոտնտեսական ցուցանիշներով Հայաստանը 6-րդ տեղն է զբաղեցրել: Նրան հաջորդել են ևս 6 երկրներ, որտեղ դրությունն ավելի վատ էր: Տնտեսության ամենամեծ անկումը այն տարիներին գրանցվել էր Ուկրաինայում (60%) և Վրաստանում (65%): Իսկ այսօր Հայաստանն իր ցուցանիշներով վերջին տեղն է զբաղեցնում»,-ասաց Հ. Բագրատյանը:Wednesday, February 24, 2010
Հայաստանի տնտեսության ցուցանիշներում նկարչություն թե՞ զուտ մաթեմատիկական հաշվարկներ
Panorama.am. 24-2-2010- Հայաստանում 2010թ-ին գնաճն իրականում կգերազանցի 10%-ը, բայց կառավարությունն ամեն կերպ կփորձի այդ ցուցանիշը նվազեցված ներկայացնել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը (1993-1996):
Նրա խոսքերով, այս տարի բոլոր մակրոտնտեսական ցուցանիշները Հայաստանում «կնկարվեն»` այդ թվում և ԱԱՀ-ի աճը, որը, ըստ կանխատեսումների 1.2% է:
Նա նաև նկարված համարեց 2010-ի հունվարի համար Ազգային վիճվարչության ներկայացրած տվյալները, որի համաձայն ԱԱՀ-ի աճը կազմել է 2.4%, մանրածախ առևտրի ծավալները գրեթե չեն փոփոխվել, իսկ ծառայությունների ոլորտում նշված է 2.2%-ի անկում:
Որոշ մաթեմատիկական հաշվարկներ կատարելով` Հ. Բագրատյանը եկավ եզրակացության, որ ներկա պայմաններում 2.4%-ի աճն անհնար է և «թիվը, կրկին, նկարված է»:
«Հայաստանը գրեթե բոլոր միկրոտնտեսական ցուցանիշներով 2 անգամ զիջում է Ադրբեջանին…և սա է ամենից անհանգստացնողը»,-պնդեց նախկին վարչապետը:
Ըստ նրա, 2009-ին տնտեսության անկումը 14.4%-ի փոխարեն կազմել է 22%: Նախկին վարչապետը չհամաձայնեց նաև օրեր առաջ էկենոմիկայի նախարար Ներսես Երիցյանի հնչեցրած տեսակետի հետ, երբ նախարարը Հայաստանում ներկայիս տնտեսական ճգնաժամը համեմատել էր հետխորհրդային ճգնաժամային դրության հետ:
«1990-95 թվականներին ԱՊՀ 12 երկրների շարքում միկրոտնտեսական ցուցանիշներով Հայաստանը 6-րդ տեղն է զբաղեցրել: Նրան հաջորդել են ևս 6 երկրներ, որտեղ դրությունն ավելի վատ էր: Տնտեսության ամենամեծ անկումը այն տարիներին գրանցվել էր Ուկրաինայում (60%) և Վրաստանում (65%): Իսկ այսօր Հայաստանն իր ցուցանիշներով վերջին տեղն է զբաղեցնում»,-ասաց Հ. Բագրատյանը:
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment