«Լրագիր» 22-2-2010- Հարվարդի համալսարանում ելույթ ունենալով, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը հայտարարել է, թե “Կոսովոն հուսադրող օրինակ է այն բանի, թե կարճ ժամանակում ինչի կարելի է հասնել` վստահ քաղաքական ղեկավարության օգնությամբ:
Չնայած պնդումներին, թե Կոսովոն չի կարող նախադեպ լինել այլ հակամարտությունների համար, պետքարտուղարի տեղակալը ցույց է տալիս, որ Կոսովոյի “գաղտնիքը” ոչ թե նրա աշխարհքաղաքական յուրահատկության, այլ “վստահ քաղաքական ղեկավարության” մեջ է: Այլ խոսքով, ողջ խնդիրը ժողովրդի ու նրա էլիտայի կողմից սեփական իրավունքի գիտակցման ու այն կիրառելու քաղաքական կամքի մեջ է: Երկիրը, որ վստահ չէ իր ուժերին ու մշտապես հովանավորություն է որոնում, ոչնչի չի հասնի, փաստացի ասում է Գորդոնը:
Հիշեցնենք, որ ժամանակին ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին հայ լրագրողները հարց էին ուղղել Կոսովոյի ու Ղարաբաղի մասին, ինչին ի պատասխան պաշտոնյան ասել էր, թե Կոսովոն պայքարել է իր անկախության համար:
Ռեալ-պոլիտիկի այս ֆոնին մի քիչ տարօրինակ է հնչում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հայտարարությունը տարածքային հարցի դիտարկումը քաղաքականից իրավականի տեղափոխելու անհրաժեշտության մասին: Այն այդքան էլ չի վկայում “վստահ ղեկավարության” մասին:Monday, February 22, 2010
ԳՈՐԴՈՆԸ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ ՃԱՆԱՊԱՐՀԸ
«Լրագիր» 22-2-2010- Հարվարդի համալսարանում ելույթ ունենալով, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը հայտարարել է, թե “Կոսովոն հուսադրող օրինակ է այն բանի, թե կարճ ժամանակում ինչի կարելի է հասնել` վստահ քաղաքական ղեկավարության օգնությամբ:
Չնայած պնդումներին, թե Կոսովոն չի կարող նախադեպ լինել այլ հակամարտությունների համար, պետքարտուղարի տեղակալը ցույց է տալիս, որ Կոսովոյի “գաղտնիքը” ոչ թե նրա աշխարհքաղաքական յուրահատկության, այլ “վստահ քաղաքական ղեկավարության” մեջ է: Այլ խոսքով, ողջ խնդիրը ժողովրդի ու նրա էլիտայի կողմից սեփական իրավունքի գիտակցման ու այն կիրառելու քաղաքական կամքի մեջ է: Երկիրը, որ վստահ չէ իր ուժերին ու մշտապես հովանավորություն է որոնում, ոչնչի չի հասնի, փաստացի ասում է Գորդոնը:
Հիշեցնենք, որ ժամանակին ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին հայ լրագրողները հարց էին ուղղել Կոսովոյի ու Ղարաբաղի մասին, ինչին ի պատասխան պաշտոնյան ասել էր, թե Կոսովոն պայքարել է իր անկախության համար:
Ռեալ-պոլիտիկի այս ֆոնին մի քիչ տարօրինակ է հնչում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հայտարարությունը տարածքային հարցի դիտարկումը քաղաքականից իրավականի տեղափոխելու անհրաժեշտության մասին: Այն այդքան էլ չի վկայում “վստահ ղեկավարության” մասին:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment