Saturday, February 20, 2010

Թուրքիայում բախումներ են եղել ոստիկանների եւ քրդերի միջեւ

News.am. 20-2-2010- Թուրքիայի հարավ-արեւելյան Հաքքարիի նահանգում փետրվարի 19-ին կրկին բախումներ են տեղի ունեցել ոստիկանության եւ քուրդ ցուցարարների միջեւ: Firat գործակալության փոխանցմամբ` քրդերի բողոքը կրկին կապված է եղել 11 տարի առաջ փետրվարի 15-ին PKK-ի առաջնորդ Աբդուլահ Օջալանի ձերբակալման տարելիցի հետ: Ցուցարարները փողոցներում բարիկադներ են կառուցել եւ վանկարկել «Ահաբեկիչ Թուրքիայի հանրապետությունը», «Կորչի ֆաշիզմը», «Կեցցե PKK-ն» եւ «Կեցցե Ապոն» (Օջալանի կեղծանունն է) կարգախոսները: Ոստիկանության մեծաթիվ ուժերը ցուցարարներին ցրելու համար օգտագործել են գազային ռումբեր: Ցուցարարները ոստիկանության գործողություններին պատասխանել են քարեր եւ բոցավառվող շշեր նետելով: Ոստիկանության կողմից արձակած գազային ռումբը ընկել է դպրոցի բակ, որտեղ դասամիջոցի դուրս եկած որոշ աշակերտներ վնասվածքներ են ստացել:

No comments: