Tert.am. 24-2-2010- Հայոց ցեղասպանության խնդիրը նորից բարձրացվել և կարևորվել է Վաշինգտոնում։ Այն, որ այդ հարցը այդքան կարևորվել է, կապված է միայն Թուրքիայի հետ։ Այսպիսի կարծիք այսօր հայտնեց ՌԱՀՀԿ տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը՝ անդրադառնալով մարտի 4–ին սպասվող Հայոց ցեղասպանության բանաձևի քննարկմանն ԱՄՆ Կոնգրեսում։
«Պատճառը, որ բանաձևը կարող է ընդունվել, նույնպես կապված է Թուրքիայի հետ։ Արձանագրությունները ստորագրելուց հետո Թուրքիան խաղեր է խաղում, փորձության է ենթարկում Հայաստանին և միջազգային հանրությանը», – ասաց նա։
Կիրակոսյանը չի սպասում, որ Ամերիկայի Կոնգրեսն ասի իրեն, որ եղել է Ցեղասպանություն։ Ըստ նրա՝ կարևոր չափանիշն այն է, որ Թուրքիան ընդունի Հայոց ցեղասպանությունը, սակայն Թուրքիան շատ դանդաղ է առաջ գնում։
«Ցեղասպանության հետ կապված Վաշինգտոնի որոշումը չի վերաբերում Ցեղասպանությանը. դա թուրք–ամերիկյան հարաբերությունների խնդիրն է», – ասաց նա։Wednesday, February 24, 2010
Ցեղասպանության բանաձևը թուրք–ամերիկյան հարաբերությունների խնդիրն է. Ռիչարդ Կիրակոսյան
Tert.am. 24-2-2010- Հայոց ցեղասպանության խնդիրը նորից բարձրացվել և կարևորվել է Վաշինգտոնում։ Այն, որ այդ հարցը այդքան կարևորվել է, կապված է միայն Թուրքիայի հետ։ Այսպիսի կարծիք այսօր հայտնեց ՌԱՀՀԿ տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը՝ անդրադառնալով մարտի 4–ին սպասվող Հայոց ցեղասպանության բանաձևի քննարկմանն ԱՄՆ Կոնգրեսում։
«Պատճառը, որ բանաձևը կարող է ընդունվել, նույնպես կապված է Թուրքիայի հետ։ Արձանագրությունները ստորագրելուց հետո Թուրքիան խաղեր է խաղում, փորձության է ենթարկում Հայաստանին և միջազգային հանրությանը», – ասաց նա։
Կիրակոսյանը չի սպասում, որ Ամերիկայի Կոնգրեսն ասի իրեն, որ եղել է Ցեղասպանություն։ Ըստ նրա՝ կարևոր չափանիշն այն է, որ Թուրքիան ընդունի Հայոց ցեղասպանությունը, սակայն Թուրքիան շատ դանդաղ է առաջ գնում։
«Ցեղասպանության հետ կապված Վաշինգտոնի որոշումը չի վերաբերում Ցեղասպանությանը. դա թուրք–ամերիկյան հարաբերությունների խնդիրն է», – ասաց նա։
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment