News.am. 18-2-2010- Հայաստանի ԱԳՆ-ն ներկայացրել է հայ-թուրքական արձանագրություններին վերաբերվող փաստաթղթերի ամբողջական փաթեթը, այս մասին NEWS.am-ին հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ մեկնաբանելով ՀՅԴ ներկայացուցիչ, ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի ղեկավար Արմեն Ռուստամյանի այն հայտարարությունը, թե հայ-թուրքական արձանագրությունների փաթեթը կիսատ է եւ նրանում բացակայում է ողջ գործընթացի նպատակահարմարության մասին ԱԳՆ տեղեկանքը:
Ռուստամյանը հիշեցրել է, որ ՀՅԴ-ն այդ տեղեկանքը վաղուց է պահանջել ԱԳՆ-ից, եւ արտաքին գործերի գերատեսչությունը խոստացել է այն հայ-թուրքական արձանագրությունների հետ ուղարկել խորհրդարան։
Նշենք, որ համաձայն օրենսդրության՝ արձանագրությունները խորհրդարան է ուղարկել նախագահի աշխատակազմը: Արդեն փետրվարի 19-ին Հայաստանի խորհրդարանում կսկսվեն փաստաթղթերի քննարկումները:Friday, February 19, 2010
ԱԳՆ-ն ներկայացրել է հայ-թուրքական փաստաթղթերի ամբողջական փաթեթը
News.am. 18-2-2010- Հայաստանի ԱԳՆ-ն ներկայացրել է հայ-թուրքական արձանագրություններին վերաբերվող փաստաթղթերի ամբողջական փաթեթը, այս մասին NEWS.am-ին հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ մեկնաբանելով ՀՅԴ ներկայացուցիչ, ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի ղեկավար Արմեն Ռուստամյանի այն հայտարարությունը, թե հայ-թուրքական արձանագրությունների փաթեթը կիսատ է եւ նրանում բացակայում է ողջ գործընթացի նպատակահարմարության մասին ԱԳՆ տեղեկանքը:
Ռուստամյանը հիշեցրել է, որ ՀՅԴ-ն այդ տեղեկանքը վաղուց է պահանջել ԱԳՆ-ից, եւ արտաքին գործերի գերատեսչությունը խոստացել է այն հայ-թուրքական արձանագրությունների հետ ուղարկել խորհրդարան։
Նշենք, որ համաձայն օրենսդրության՝ արձանագրությունները խորհրդարան է ուղարկել նախագահի աշխատակազմը: Արդեն փետրվարի 19-ին Հայաստանի խորհրդարանում կսկսվեն փաստաթղթերի քննարկումները:
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment