Wednesday, February 24, 2010

Պահանջում են ճանաչել և դատապարտել Հայոց Ցեղասպանությունը

Aysor.am. 24-2-2010- Ազգային նոր պահպանողական շարժումը վաղը բողոքի ակցիա է կազմակերպում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանությանը հարող տարածքում: Ինչպես հայտնում են Ազգային նոր պահպանողական շարժման կենտրոնական կոմիտեից, ակցիայի ընթացքում կհնչեն ելույթներ ու կհանձնվի պաշտոնական նամակ-կոչ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ինշխանություններին: Նամակ-կոչում, մասնավորապես, ասվում է. «2009 թ. հուլիսին Սինցզյան-Ույգուրական նահանգում տեղի ունեցած հակապեկինյան, դրսևորումները, մի շարք երկրների ներքին գործերին միջամտելու քաղաքականության արդյունքն էին, որոնք նպատակ էին հետապնդում քաոսի ու պատերազմի մեջ ներքաշել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության խաղաղասեր ժողովուրդներին: Պանթուրքական գաղափարախոսությունը դավանող սադրիչները, ցավոք սրտի, այսօր աշխարհում չեն արժանանում միջազգային հանրության կողմից հստակ գնահատականի, ինչը թույլ է տալիս Թուրքիայի մի շարք պաշտոնյաների կտրուկ հայտարարություններ անել: Պաշտոնական Անկարայի մի շարք հայտարարություններն ի պաշտպանություն Սինցզյան-Ույգուրական նահանգում գործող պանթուրքիստ սադրիչների գործողություններին, ընդգծեց կովկասյան տարածաշրջանի կարևորությունը ՉԺՀ անվտանգության ապահովման ու կայուն զարգացումն ապահովելու համար: ՉԺՀ լինելով Ասիայի առաջատար երկրներից մեկը, հանդիսանալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, հանդիսանալով մշակույթաստեղծ ու համաշխարհային քաղաքակրթության համամարդկային արժեքների կրող և պահապան երկիր, կոչ ենք անում` 1. Ճանաչել և դատապարտել Հայոց Ցեղասպանությունը: 2. Իբրև պատմական արդարության վերականգման փաստ Ճանաչել ադրբեջանական 70-ամյա բռնազավթումից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի արդյունքում ձեռք բերած անկախությունը»:

No comments: