
Tert.am. 8-2-2010- Հայաստանի հավաքականի և Երևանի «Փյունիկի» ավագ Սարգիս Հովսեփյանը գոհ է «Եվրո-2012»-ի վիճակահանության արդյունքներից: ArmSport.am-ի հետ զրույցում Հովսեփյանը կարծիք է հայտնել, որ Հայաստանը դեռ երբեք այսքան նպաստավոր խմբում չէր հայտնվել և պարտավոր է պայքարել եզրափակիչի ուղեգրի համար:
«Կարծում եմ, որ ավելի լավ վիճակահանություն մեզ համար չէր կարող լինել: Երկար տարիներ խոսում էինք եզրափակիչի ուղեգրի մասին, և այժմ այդ խնդիրը լուծելը ռեալ է: Եթե այս անգամ էլ չնվաճենք ուղեգիր, ապա հետագայում շատ ավելի բարդ կլինի, քանի որ նման լավ վիճակահանություն ոչ միշտ է լինում»,- նշել է Սարգիս Հովսեփյանը:
Հայաստանի հավաքականում 109 հանդիպում անցկացրած փորձառու պաշտպանի կարծիքով` 2-րդ խմբում ընդգծված ֆավորիտ չկա. «Մեր խմբում կան ուժեղ հավաքականներ, սակայն դժվար է որևէ մեկին անվանել ընդգծված ֆավորիտ: Առանձնանում է Ռուսաստանը, որը սակայն Իսպանիա չէ: Ռուսները նույն Իսպանիային Եվրոպայի առաջնությունում 2 անգամ խոշոր հաշվով պարտվեցին: Այս անգամ իրոք պետք է ամեն ինչ անենք ուղեգիր նվաճելու համար»:
No comments:
Post a Comment