/PanARMENIAN.Net/ 03.03.2010 - Մարտի 2-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր նախագահությամբ գումարվեց Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով:
Ժողովի օրակարգում անդրադարձ եղավ, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով մարտի 16-18-ը պաշտոնական այցով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եւ Հայաստանում կգտնվի Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարք Նորին Սրբություն Կիրիլ Առաջինը:
Ինչպես տեղեկացնում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի մամլո դիվանը, մարտի 16-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում կկատարվի Կիրիլ Պատրիարքի բարիգալստյան «Հրաշափառի» արարողությունը, ապա ներկայությամբ երկու Հայրապետների կկնքվի Սերգիեւ Պասադի եւ Էջմիածնի քույրացման համաձայնագիր: Այնուհետեւ երկու Հովվապետերը ծաղկեպսակ կդնեն Էջմիածնից Օշական տանող ճանապարհին գտնվող 1826-1828թթ. ռուս-պարսկական պատերազմում զոհված ռուս զինվորների հուշակոթողին:
Մարտի 17-ին նախատեսվում է այց Ծիծեռնակաբերդ, Հայոց Ցեղասպանության թանգարան եւ ծառատունկ «Հիշողության» պուրակում: Նույն օրը Ամենայն Հայոց Հայրապետը եւ Համայն Ռուսիո Պատրիարքը կայցելեն Քանաքեռի Սուրբ Աստվածածին ռուսական եկեղեցի, ուր հանդիպում կունենան Հայաստանի ռուսական համայնքի ներկայացուցիչների հետ: Ապա Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում տեղի կունենա գոհաբանական աղոթք: Մարտի 17-ին երկու Եկեղեցիների պետերը հանդիպում կունենան նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
Մարտի 18-ին ծրագրված է Երեւանի ռուս ուղղափառ եկեղեցու հիմնարկեքի արարողությունը, ինչպես նաեւ Նորին Սրբություն Կիրիլ Պատրիարքի «Հովվի խոսքը», «Ազատություն եւ պատասխանատվություն» գրքերի հայերեն թարգմանությունների շնորհանդեսը Երեւանի Պետական համալսարանում եւ երկու գահակալների հանդիպումը ուսանողների, մտավորականների եւ ԶԼՄ ներկայացուցիչների հետ: Նույն օրը Մայր Աթոռում տեղի կունենա համատեղ հայտարարության ստորագրում, ապա Հրաժեշտի արարողությամբ կավարտվի Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարքի այցը Հայաստան:Wednesday, March 3, 2010
Մարտի 16-18-ը պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարք Նորին Սրբություն Կիրիլ Առաջինը
/PanARMENIAN.Net/ 03.03.2010 - Մարտի 2-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր նախագահությամբ գումարվեց Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով:
Ժողովի օրակարգում անդրադարձ եղավ, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով մարտի 16-18-ը պաշտոնական այցով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եւ Հայաստանում կգտնվի Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարք Նորին Սրբություն Կիրիլ Առաջինը:
Ինչպես տեղեկացնում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի մամլո դիվանը, մարտի 16-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում կկատարվի Կիրիլ Պատրիարքի բարիգալստյան «Հրաշափառի» արարողությունը, ապա ներկայությամբ երկու Հայրապետների կկնքվի Սերգիեւ Պասադի եւ Էջմիածնի քույրացման համաձայնագիր: Այնուհետեւ երկու Հովվապետերը ծաղկեպսակ կդնեն Էջմիածնից Օշական տանող ճանապարհին գտնվող 1826-1828թթ. ռուս-պարսկական պատերազմում զոհված ռուս զինվորների հուշակոթողին:
Մարտի 17-ին նախատեսվում է այց Ծիծեռնակաբերդ, Հայոց Ցեղասպանության թանգարան եւ ծառատունկ «Հիշողության» պուրակում: Նույն օրը Ամենայն Հայոց Հայրապետը եւ Համայն Ռուսիո Պատրիարքը կայցելեն Քանաքեռի Սուրբ Աստվածածին ռուսական եկեղեցի, ուր հանդիպում կունենան Հայաստանի ռուսական համայնքի ներկայացուցիչների հետ: Ապա Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում տեղի կունենա գոհաբանական աղոթք: Մարտի 17-ին երկու Եկեղեցիների պետերը հանդիպում կունենան նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
Մարտի 18-ին ծրագրված է Երեւանի ռուս ուղղափառ եկեղեցու հիմնարկեքի արարողությունը, ինչպես նաեւ Նորին Սրբություն Կիրիլ Պատրիարքի «Հովվի խոսքը», «Ազատություն եւ պատասխանատվություն» գրքերի հայերեն թարգմանությունների շնորհանդեսը Երեւանի Պետական համալսարանում եւ երկու գահակալների հանդիպումը ուսանողների, մտավորականների եւ ԶԼՄ ներկայացուցիչների հետ: Նույն օրը Մայր Աթոռում տեղի կունենա համատեղ հայտարարության ստորագրում, ապա Հրաժեշտի արարողությամբ կավարտվի Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարքի այցը Հայաստան:
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment