Aysor.am. 4-3-2010- Այսօր տեղի ունեցավ «Օքսֆամ» ընկերության հայաստանյան մասնաճյուղի կատարած աշխատանքների շնորհանդեսը, որի ժամանակ ներկայացվեցին ինչպես արդեն կատարված աշխատանքները, այնպես էլ սպասվող մարտահրավերներն ու առաջիկա տարիների գործունեության նպատակները: Ըստ մասնաճյուղի նախագահ Մարգարիտա Հակոբյանի, նպատակն է նվազեցնել աղքատությունն ու խոցելիությունը Հայաստանի գյուղական համայնքներում:
Մարգարիտա Հակոբյանը հայտնեց, որ Հայաստանում տնտեսական ճգնաժամի շրջանում աղքատության ցուցանիշը կրկին բարձրանում է` հասնելով մինչև 25 տոկոսի:
«Գյուղական շատ համայքներ բուժկետեր չունեն, ունենք խմելու ջրի խնդիր… Նոր ռազմավարությամբ անցել ենք նաև մայրության և մանկության առողջության պահպանմանը, որպեսզի տեղում նրանք կարողանան ստանալ բուժօգնություն: Տարեկան 700 հազար ֆունտ ստերլինգի ներդրումներ ենք կատարում ամենաաղքատ, հեռավոր ու սահմանամերձ գյուղական համայնքներում, և 165 գյուղական համայնքներում աշխատում ենք` հիմնականում վերազինելով բուժկետերը, որպեսզի մարդիկ կարողանան մատչելի բուօգնություն ստանալ»,- ասաց Մ.Հակոբյանը:
Նա ներկայացրեց, որ հիմնական աշխատանքները տարվում են Սյունիքում, Լոռիում, Տավուշում, Վայոց Ձորում, Գեղարքունիքում և Տավուշում:
ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, ողջունելով ընկերության և նախարարության համագործակցությունը, վստահություն հայտնեց, որ հետագա տարիներին կլինեն ակնառու հաջողություններ. «Շատ մարզերում կա հաստատված համագործակցություն, նախարարությունը եղել է պատրաստակամ համագործակցության, մենք նոր գաղափարներ ունենք, քննարկել ենք, և կարծում եմ, առաջիկա տարիներին համագործակցությունն ավելի մեծ հաջողություններ կունենա»:
Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ՀՀ Առողջապահության փոխնախարար Թաթուլ Հակոբյանը, ով նախ Առողջապահության նախարարության պատվոգիրը փոխանցեց «Օքսվամ» ընկերության հայաստանյան ներկայացուցչությանը, ապա նշեց, որ երբ խոսում ենք սպասելիքների մասին, երբ դնում ենք հավակնորդ նպատակներ, երբեք պատրանքներ չպետք է լինեն, թե մարդուն հնարավոր կլինի ազատել տառապանքից:
«Այնպես որ եկեք ավելի հստակ դնենք մեր նպատակները, ունենանք այնպիսի գաղափարներ, որոնք իրագործելի են»,- ասաց Թ.Հակոբյանը` հավելելով. «Ամբողջ աշխարհում արդարության ձգտումը մարդկային պատմության ողջ ընթացքում է եղել, մարդիկ մշտապես ձգտել են դրան, և այդ ձգտումը երբեք չի ավարտվում: Սակայն անհավասարությունները չպետք է ազդեն մարդկանց բարեկեցության վրա»:
Հակոբյանը կարևորեց գյուղական համայնքներում առողջապահական խնդիրների նվազեցումը, քանի որ վստահ է, եթե լինի առողջ համայնք, կլինի և առողջ ընտանիք:
Նշենք, որ «Օքսվամ» ընկերությունը Հայաստանում գործում է 1994թ.-ից, նպատակն է առողջության առաջնային պահպանման հասանելիության ու մատչելիության ապահովումը, կայուն կենսաապահովման ծրագրերի իրականացումը հեռավոր գյուղական համայնքներում.Thursday, March 4, 2010
Հայաստանում աղքատության ցուցանիշը հասնում է 25 տոկոսի
Aysor.am. 4-3-2010- Այսօր տեղի ունեցավ «Օքսֆամ» ընկերության հայաստանյան մասնաճյուղի կատարած աշխատանքների շնորհանդեսը, որի ժամանակ ներկայացվեցին ինչպես արդեն կատարված աշխատանքները, այնպես էլ սպասվող մարտահրավերներն ու առաջիկա տարիների գործունեության նպատակները: Ըստ մասնաճյուղի նախագահ Մարգարիտա Հակոբյանի, նպատակն է նվազեցնել աղքատությունն ու խոցելիությունը Հայաստանի գյուղական համայնքներում:
Մարգարիտա Հակոբյանը հայտնեց, որ Հայաստանում տնտեսական ճգնաժամի շրջանում աղքատության ցուցանիշը կրկին բարձրանում է` հասնելով մինչև 25 տոկոսի:
«Գյուղական շատ համայքներ բուժկետեր չունեն, ունենք խմելու ջրի խնդիր… Նոր ռազմավարությամբ անցել ենք նաև մայրության և մանկության առողջության պահպանմանը, որպեսզի տեղում նրանք կարողանան ստանալ բուժօգնություն: Տարեկան 700 հազար ֆունտ ստերլինգի ներդրումներ ենք կատարում ամենաաղքատ, հեռավոր ու սահմանամերձ գյուղական համայնքներում, և 165 գյուղական համայնքներում աշխատում ենք` հիմնականում վերազինելով բուժկետերը, որպեսզի մարդիկ կարողանան մատչելի բուօգնություն ստանալ»,- ասաց Մ.Հակոբյանը:
Նա ներկայացրեց, որ հիմնական աշխատանքները տարվում են Սյունիքում, Լոռիում, Տավուշում, Վայոց Ձորում, Գեղարքունիքում և Տավուշում:
ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, ողջունելով ընկերության և նախարարության համագործակցությունը, վստահություն հայտնեց, որ հետագա տարիներին կլինեն ակնառու հաջողություններ. «Շատ մարզերում կա հաստատված համագործակցություն, նախարարությունը եղել է պատրաստակամ համագործակցության, մենք նոր գաղափարներ ունենք, քննարկել ենք, և կարծում եմ, առաջիկա տարիներին համագործակցությունն ավելի մեծ հաջողություններ կունենա»:
Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ՀՀ Առողջապահության փոխնախարար Թաթուլ Հակոբյանը, ով նախ Առողջապահության նախարարության պատվոգիրը փոխանցեց «Օքսվամ» ընկերության հայաստանյան ներկայացուցչությանը, ապա նշեց, որ երբ խոսում ենք սպասելիքների մասին, երբ դնում ենք հավակնորդ նպատակներ, երբեք պատրանքներ չպետք է լինեն, թե մարդուն հնարավոր կլինի ազատել տառապանքից:
«Այնպես որ եկեք ավելի հստակ դնենք մեր նպատակները, ունենանք այնպիսի գաղափարներ, որոնք իրագործելի են»,- ասաց Թ.Հակոբյանը` հավելելով. «Ամբողջ աշխարհում արդարության ձգտումը մարդկային պատմության ողջ ընթացքում է եղել, մարդիկ մշտապես ձգտել են դրան, և այդ ձգտումը երբեք չի ավարտվում: Սակայն անհավասարությունները չպետք է ազդեն մարդկանց բարեկեցության վրա»:
Հակոբյանը կարևորեց գյուղական համայնքներում առողջապահական խնդիրների նվազեցումը, քանի որ վստահ է, եթե լինի առողջ համայնք, կլինի և առողջ ընտանիք:
Նշենք, որ «Օքսվամ» ընկերությունը Հայաստանում գործում է 1994թ.-ից, նպատակն է առողջության առաջնային պահպանման հասանելիության ու մատչելիության ապահովումը, կայուն կենսաապահովման ծրագրերի իրականացումը հեռավոր գյուղական համայնքներում.
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment