Thursday, March 4, 2010

«Սաբահ». «252-րդ բանաձևի այսօրվա քննարկման արդյունքները կախված են Կոնգրեսի 7 հրեա անդամներից»

Panorama.am. 4-3-2010- Ինչպես հաղորդում է «Սաբահ» թերթը, ԱՄՆ-ում թուրքական սփյուռքի, դեսպանության և այլ կառույցների ներկայացուցիչները շարունակում են մի շարք հանդիպումներ կազմակերպել ԱՄՆ-ում հրեական լոբբիի հետ։ Ըստ «Սաբահ»–ի, Հայոց ցեղասպանության ճանաչման մասին 252-րդ բանաձևի այսօրվա քննարկման արդյունքները կախված են Կոնգրեսի 7 հրեա անդամներից, որոնց ձայների համար թուրքերը պայքար են տանում։ Ներկա դրությամբ Ներկայացուցիչների պալատի 46 անդամներից 22-ը բանաձևի ընդունմանը կողմ են արտահայտվում, 17-ը՝ դեմ։ Թուրքիայի խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Մուրատ Մերջանը լրագրողներին հայտնել է, որ եթե ԱՄՆ կոնգրեսի եվրոպական հարցերով հանձնաժողովի ղեկավար Բիլլ Դելահունտը կողմ էր արտահայտվում այդ բանաձևին, ապա այսօր դեմ է քվեարկելու։ Միևնույն ժամանակ թուրք պատգամավորները դեռ չեն կարող գնահատական տալ, թե ինչպես կանցնի քվեարկությունը։ -Միայն մի բան կարելի է պնդել՝ հայկական լոբբին ջանասիրաբար ուղեղների լվացում է արել,-նշել է նա։

No comments: