Tert.am. 9-3-2010- Ռուսաստանցի փորձագետների կարծիքով` ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ թիվ 252 բանաձևի ընդունումը կարևոր նշանակություն կարող է ունենալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: Որոշ փորձագետներ համոզված են, որ բանաձևը լուրջ ազդանշան կդառնա Անկարայի համար, որպեսզի վերջինս դադարի համառել վիճելի տարածքներն Ադրբեջանին վերադարձնելու հարցում:
Ռուսական «Գազետա» համացանցային պարբերականի հետ հարցազրույցում Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄԳԻՄՕ) Կովկասյան հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Վլադիմիր Զախարովն ասել է, թե անցած տարի Միացյալ Նահանգներն ակտիվ միջամտել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին. «Գլոբալ ռեցեսիայի ֆոնին Վաշինգտոնին, ինչպես նաև տարածաշրջանային մյուս կարևոր դերակատարներին պետք է հանգիստ Կովկաս: Այդ պատճառով ԱՄՆ-ը դիվանագիտական ճնշում է գործադրում Թուրքիայի վրա, որը Հայաստանի հետ հարաբերություններում վճռորոշ է համարում Լեռնային Ղարաբաղի հարցը»:
«Գազետան», հիշեցնելով անցած տարի Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված առանց որևէ նախապայմանի սահմանների բացում և դիվանագիտական հարաբերությունների հաստատում նախատեսող Արձանագրությունների մասին, գրում է. «Դա նշանակում էր, որ Հայաստանն այդ փաստաթղթին չի կցում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Իսկ Թուրքիան, իր հերթին, պետք է հրաժարվեր Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին վերադարձնելու պահանջից: Սակայն 2010թ. պարզ դարձավ, որ Երևանն այդ պայմաններն ընդունել է, իսկ Անկարան` ոչ»:
Իսկ ՌԴ «Ռազմավարական մշակույթի հիմնադրամ» վերլուծական կենտրոնի փոխտնօրեն Անդրեյ Արեշևի կարծիքով` Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից թիվ 252 բանաձևի ընդունումը Թուրքիայի համար կարող է լինել հերթական ազդանշան` խցանված բանակցային գործընթացը շարունակելու համար:
«Թուրք-ամերիկյան փոխհարաբերությունները շատ կարևոր են Անկարայի համար: Օրինակ` հետևյալ երկու գործոնների տեսանկյունից. Իրաքի և Թուրքիայի սահմանին գործող քուրդ անջատողականների վտանգի և ամերիկյան ռազմական մատակարարումներից Անկարայի կախվածության առումով»,- նշել է փորձագետը` ավելացնելով, որ Թուրքիան ձգտում է ջերմացնել հարաբերությունները Արևմուտքի հետ` Եվրամիությանն ադամակցելու նպատակով: Այդ պատճառով, ըստ Արեշևի, Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը կարող է էապես արագացնել հայ-թուրքական տարաձայնությունների լուծումը:Tuesday, March 9, 2010
Ռուս փորձագետներ. Թիվ 252 բանաձևը կարող է օգնել ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծմանը
Tert.am. 9-3-2010- Ռուսաստանցի փորձագետների կարծիքով` ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ թիվ 252 բանաձևի ընդունումը կարևոր նշանակություն կարող է ունենալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: Որոշ փորձագետներ համոզված են, որ բանաձևը լուրջ ազդանշան կդառնա Անկարայի համար, որպեսզի վերջինս դադարի համառել վիճելի տարածքներն Ադրբեջանին վերադարձնելու հարցում:
Ռուսական «Գազետա» համացանցային պարբերականի հետ հարցազրույցում Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄԳԻՄՕ) Կովկասյան հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Վլադիմիր Զախարովն ասել է, թե անցած տարի Միացյալ Նահանգներն ակտիվ միջամտել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին. «Գլոբալ ռեցեսիայի ֆոնին Վաշինգտոնին, ինչպես նաև տարածաշրջանային մյուս կարևոր դերակատարներին պետք է հանգիստ Կովկաս: Այդ պատճառով ԱՄՆ-ը դիվանագիտական ճնշում է գործադրում Թուրքիայի վրա, որը Հայաստանի հետ հարաբերություններում վճռորոշ է համարում Լեռնային Ղարաբաղի հարցը»:
«Գազետան», հիշեցնելով անցած տարի Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված առանց որևէ նախապայմանի սահմանների բացում և դիվանագիտական հարաբերությունների հաստատում նախատեսող Արձանագրությունների մասին, գրում է. «Դա նշանակում էր, որ Հայաստանն այդ փաստաթղթին չի կցում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Իսկ Թուրքիան, իր հերթին, պետք է հրաժարվեր Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին վերադարձնելու պահանջից: Սակայն 2010թ. պարզ դարձավ, որ Երևանն այդ պայմաններն ընդունել է, իսկ Անկարան` ոչ»:
Իսկ ՌԴ «Ռազմավարական մշակույթի հիմնադրամ» վերլուծական կենտրոնի փոխտնօրեն Անդրեյ Արեշևի կարծիքով` Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից թիվ 252 բանաձևի ընդունումը Թուրքիայի համար կարող է լինել հերթական ազդանշան` խցանված բանակցային գործընթացը շարունակելու համար:
«Թուրք-ամերիկյան փոխհարաբերությունները շատ կարևոր են Անկարայի համար: Օրինակ` հետևյալ երկու գործոնների տեսանկյունից. Իրաքի և Թուրքիայի սահմանին գործող քուրդ անջատողականների վտանգի և ամերիկյան ռազմական մատակարարումներից Անկարայի կախվածության առումով»,- նշել է փորձագետը` ավելացնելով, որ Թուրքիան ձգտում է ջերմացնել հարաբերությունները Արևմուտքի հետ` Եվրամիությանն ադամակցելու նպատակով: Այդ պատճառով, ըստ Արեշևի, Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը կարող է էապես արագացնել հայ-թուրքական տարաձայնությունների լուծումը:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment