Tuesday, March 9, 2010

ԼՂՀ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ԵԼՈՒՅԹ Է ՈՒՆԵՑԵԼ

Մարսելում տեղի է ունեցել ցեղասպանությունների ժխտման քաղաքականության հակազդման վերաբերյալ միջոցառում «Լրագիր» 9-3-2010- Օրերս ֆրանսիական Մարսել քաղաքում տեղի է ունեցել Amnesie Internationale կազմակերպության հինգերորդ միջոցառումը, որի նպատակն է հակազդել 20-րդ դարի ցեղասպանությունների ժխտման քաղաքականությանը: Մտավորականության և արվեստի մի շարք ներկայացուցիչների հետ մեկտեղ միջոցառմանը մասնակցել է Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը: Ելույթ ունենալով կայացած կլոր սեղանի ընթացքում, Հովհաննես Գևորգյանը կանգ է առել 1988թ. ադրբեջանական Սումգայիթ քաղաքում հայերի զանգվածային ջարդերի վրա և նշել է, որ խորհրդային իշխանությունների և միջազգային հանրության կողմից պատշաճ գնահատական չստանալով` նմանատիպ վայրագություններ կազմակերպվեցին Ադրբեջանի հայաբնակ քաղաքներում, իսկ այնուհետև վերածվեցին Լեռնային Ղարաբաղի դեմ լայնամասշտաբ պատերազմի: Միաժամանակ նա նշել է, որ ցեղասպանությունների և զանգվածային ջարդերի` քաղաքական մակարդակով դատապարտումը կանխելու է նոր ողբերգությունները: ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայություն

No comments: