Tert.am. 3-3-2010- Թուրք-ամերիկյան համագործակցությունն իր ամենածաղկուն ժամանակաշրջանում է, և այդ համագործակցությանը չեն կարող վնասել այնպիսի նախաձեռնություններ, ինչպիսին է ԱՄՆ-ի Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քվեարկության դրվելիք Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը: Այս մասին, CNNTurk-ի փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Այդ հարցում ես վստահում եմ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին մոտիկից հետևող ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի` որպես առաջնորդի ողջամտությանը»,- ասել է Էրդողանը` ավելացնելով, որ Հայոց ցեղասպանությանը վերաբերող հարցերը պետք է ուսումնասիրել ոչ թե Ներկայացուցիչների պալատում, այլ համալսարաններում:
Wednesday, March 3, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment