Monday, March 1, 2010

Սումգայիթի մասին ևս Ադրբեջանը կեղծ լուսանկարներ է տարածում

Panorama.am. 1-3-2010- «Այլատյացության կանխարգելման նախաձեռնությունն» այժմ աշխատում է Խոջալուի դեպքերի ժամանակ զոհվածների ադրբեջանական երեք ցուցակների ուսումնասիրությամբ: Արդեն բացահայտվել են բազմաթիվ կեղծիքներ` անունները, ներկայացվող երեք ցուցակներում, կրկնվում են: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նախաձեռնության նախագահ Արմինե Ադիբեկյանը: Նրա խոսքով, ցուցակները կստուգվեն ԼՂՀ արխիվներում պահպանված փաստաթղթերի օգնությամբ: Դրանց միջոցով պարզ կդառանա, թե արդյոք նման անուն ազգանունով մարդ ընդհանրապես ծնվել, ապրել ու գրանցված եղե՞լ է այդ տարածքում, թե՞ ոչ: «Մենք դիմել ենք Լեռնային Ղարաբաղի կառավարությանը խնդրանքով՝ մեզ թույլ տալ ուսումնասիրել արխիվները: Ըստ այդմ մենք կհասկանանք կեղծքների մասշտաբը, որ կեղծիք կա, դա բացահայտ է, պետք է հասկանալ դրանց ծավալը»,-ասաց նա: Սումգայիթի վերաբերյալ Ադրբեջանի կողմից ներկայացվող նյութերում ևս կեղծիքներ կան: Նախաձեռնությունը դրանք ևս բացահայտել է, սպասում է հարմար պահի՝ հրապարակելու համար: Այդ կեղծ լուսանկարներն արդեն մի քանի կայքերում հրապարկվել են:

No comments: