/PanARMENIAN.Net/ 01.03.2010 - Թուրքիան առանձնակի տեղ է տալիս Հարավային Կովկասին իր արտաքին քաղաքականության մեջ` ձգտելով ապահովել այնտեղ խաղաղություն, անվտանգություն եւ բարգավաճում: Սակայն, երեք խոշոր հակամարտություն ԵԱՀԿ անդամ երկրների տարածքում անլուծելի խնդիր են մնում գրեթե երկու տասնամյակի ընթացքում: Այս մասին ասվում է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավուդօղլուի «Տարածաշրջանային մոտեցում գլոբալ խաղաղությանը» հոդվածին, որը հրապարակվել է «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» ամսագրում:
«Հարավային Կովկասի անկախացումից ի վեր մենք ջանում էինք անել մեզանից կախված ամեն ինչ, որպեսզի այստեղ խաղաղություն եւ բարգավաճում տիրի: Թուրքիան առաջիններից մեկն էր, ով ճանաչեց բոլոր երեք հանրապետությունների ինքնիշխանությունը` ներառյալ Հայաստանը: Թուրքիայի հարաբերություններն Ադրբեջանի հետ միշտ եզակի են եղել առանձնահատուկ եղբայրական կապերի շնորհիվ, որ կապում են մեր ժողովրդներին` միավորված ընդհանուր պատմությամբ, լեզվով եւ մշակույթով: Ահա թե ինչու մենք շատ կարեւոր քաղաքական հարաբերություններ կառուցեցին Բաքվի հետ, որոնց մասին կարելի է դատել փոխադարձ այցելությունների հաճախականությամբ, ինչպես նաեւ մշտական երկխոսության եւ համերաշխության` փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերում: Մեր տնտեսական համագործակցությունը արագ է զարգանում: Առեւտրի շրջանառությունը հասնում է 2,56 մլրդ դոլարի: Բացի այդ, Թուրքիան առաջատար է ադրբեջանական տնտեսության մեջ ներդրումների ոլորտում»,-գրում է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը:
Դավուդօղլուն ընդգծում է, որ, լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, Թուրքիան ի սկզբանե ակտիվորեն կողմ էր ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը Երեւանի ու Բաքվի միջեւ բանակցությունների միջոցով: «Ցավալի է, որ մեխանիզմը` նույնքան հին որքան բուն հակամարտությունը, դեռեւս զգալի եւ կոնկրետ արդյունք չի տվել: Ահա թե ինչու է այդքան կարեւոր առաջընթացը, որը վերջերս ձեռք բերվեց Իլհամ Ալիեւի եւ Սերժ Սարգսյանի միջեւ բանակցություններում: Դա եւս մեկ անգամ ընդգծում է կոնկրետ արդյունքի հասնելու անհրաժեշտությունը ինտենսիվ երկխոսության միջոցով այն դեպքում, երբ ինքը պատմությունն է նման եզակի հնարավորություն տալիս: Միեւնույն ժամանակ Մինսկի խումբը մնում է միակ միջազգային գործիքը, որը կարող է դրդել կողմերին կոնկրետ քայլեր ձեռնարկել տարաձայնությունները հաղթահարելու եւ խաղաղ պայմանավորվածության հասնելու համար:
Հասկանալի պատճառներով մեր հարաբերությունները Հայաստանի հետ այլ հունով են ընթացել եւ մինչ այժմ բացակայող տարրն են այն ամբողջական պատկերում, որն Անկարան կցանկանար տեսենել Հարավային Կովկասում: Սակայն մենք հույսը չենք կորցնում, որ ի վերջո հնարավոր կլինի վերականգնել կապերը Հայաստանի հետ, եւ այդ նպատակով մենք միակողմանի միջոցների ենք դիմում: 2007 թվականին հաջողվեց գործարկել դիվանագիտական ուղին երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների միջեւ երկխոսության համար, որի նպատակն է նորմալ երկկողմ հարաբերությունների հաստատումը:
Այդ ջանքերը արդյունք տվեցին 2009 թվականին, երբ երկու պետությունների պատասխանատու քաղաքական գործիչները եկան այն եզրակացության, որ բարենպաստ պահ է եկել համապարփակ խաղաղ կարգավորման համար: Մենք վճռականորեն ձեռնամուխ եղանք այդ ծրագրի իրականացմանը, չնայած մեր գործողությունների խիստ քննադատությանը երկրի ներսում: Հսկայական աշխատանքն ու ինտենսիվ բանակցությունները հանգեցրին արձանագրությունների ստորագրմանը 2009թ. հոկտեմբերի 10-ին»,-նշում է Թուրքիայի ԱԳ նախարարը:
Դավուդօղլուն հոդվածում հերթական անգամ ընդգծել է, որ առաջընթացը Թուրքիայի ու Հայաստանի միջեւ պետք է համալրվի ու զարգանա կոնկրետ քայլերի միջոցով, որ ուղղված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծմանը: «Միայն համապարփակ կարգավորման դեպքում մենք կկարողանանք պահպանել հաշտեցման մթնոլորտն ու վերացնել երկխոսությանը խոչընդոտող մնացած պատնեշները, որ խոչընդոտում են երկխոսությանը, համագործակցությանն աշխարհում ու տարծաշրջանում: Եվ դա, անշուշտ, քաղաքական կամք ու քաջություն է պահանջում: Ստորագրումից հետո երկու արձանագրություններն անհապաղ վավերացման ներկայացվեցին Թուրքիայի խորհրդարան: ՀՀ Սահմանադրական դատարանի կարծիքն արձանագրությունների վերաբերյալ անսպասելի խոչընդոտ դարձավ, որը հարկավոր է հաղթահարել: Եթե բոլոր կողմերը համապատասխանաբար վարքագիծ դրսեւորեն եւ ջանան իրենց ներդրումն ունենալ Հարավային Կովկասում համապարփակ խաղաղության հաստատման գործում, ապա, ինձ թվում է, որ արձանագրությունները արագ կվավերացվեն Թուրքիայի խորհրդարանի կողմից: Դա ոչ միայն դյուրին կդարձնի երկու ժողովրդների հաշտեցման գործընթացը, այլ նաեւ ուղի կհարթի դեպի նոր ապագա եւ խաղաղության, բարգավաճման ու համագործակցության հաստատում»,-ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը:
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը բռնություն իրականացրեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994 թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ-ում կազմավորվեց պաշտպանության բանակը, ստեղծվեց ԼՂՀ անվտանգության գոտի, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշքեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:Monday, March 1, 2010
Թուրքիան ակտիվորեն կողմ է ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանը
/PanARMENIAN.Net/ 01.03.2010 - Թուրքիան առանձնակի տեղ է տալիս Հարավային Կովկասին իր արտաքին քաղաքականության մեջ` ձգտելով ապահովել այնտեղ խաղաղություն, անվտանգություն եւ բարգավաճում: Սակայն, երեք խոշոր հակամարտություն ԵԱՀԿ անդամ երկրների տարածքում անլուծելի խնդիր են մնում գրեթե երկու տասնամյակի ընթացքում: Այս մասին ասվում է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավուդօղլուի «Տարածաշրջանային մոտեցում գլոբալ խաղաղությանը» հոդվածին, որը հրապարակվել է «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» ամսագրում:
«Հարավային Կովկասի անկախացումից ի վեր մենք ջանում էինք անել մեզանից կախված ամեն ինչ, որպեսզի այստեղ խաղաղություն եւ բարգավաճում տիրի: Թուրքիան առաջիններից մեկն էր, ով ճանաչեց բոլոր երեք հանրապետությունների ինքնիշխանությունը` ներառյալ Հայաստանը: Թուրքիայի հարաբերություններն Ադրբեջանի հետ միշտ եզակի են եղել առանձնահատուկ եղբայրական կապերի շնորհիվ, որ կապում են մեր ժողովրդներին` միավորված ընդհանուր պատմությամբ, լեզվով եւ մշակույթով: Ահա թե ինչու մենք շատ կարեւոր քաղաքական հարաբերություններ կառուցեցին Բաքվի հետ, որոնց մասին կարելի է դատել փոխադարձ այցելությունների հաճախականությամբ, ինչպես նաեւ մշտական երկխոսության եւ համերաշխության` փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերում: Մեր տնտեսական համագործակցությունը արագ է զարգանում: Առեւտրի շրջանառությունը հասնում է 2,56 մլրդ դոլարի: Բացի այդ, Թուրքիան առաջատար է ադրբեջանական տնտեսության մեջ ներդրումների ոլորտում»,-գրում է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը:
Դավուդօղլուն ընդգծում է, որ, լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, Թուրքիան ի սկզբանե ակտիվորեն կողմ էր ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը Երեւանի ու Բաքվի միջեւ բանակցությունների միջոցով: «Ցավալի է, որ մեխանիզմը` նույնքան հին որքան բուն հակամարտությունը, դեռեւս զգալի եւ կոնկրետ արդյունք չի տվել: Ահա թե ինչու է այդքան կարեւոր առաջընթացը, որը վերջերս ձեռք բերվեց Իլհամ Ալիեւի եւ Սերժ Սարգսյանի միջեւ բանակցություններում: Դա եւս մեկ անգամ ընդգծում է կոնկրետ արդյունքի հասնելու անհրաժեշտությունը ինտենսիվ երկխոսության միջոցով այն դեպքում, երբ ինքը պատմությունն է նման եզակի հնարավորություն տալիս: Միեւնույն ժամանակ Մինսկի խումբը մնում է միակ միջազգային գործիքը, որը կարող է դրդել կողմերին կոնկրետ քայլեր ձեռնարկել տարաձայնությունները հաղթահարելու եւ խաղաղ պայմանավորվածության հասնելու համար:
Հասկանալի պատճառներով մեր հարաբերությունները Հայաստանի հետ այլ հունով են ընթացել եւ մինչ այժմ բացակայող տարրն են այն ամբողջական պատկերում, որն Անկարան կցանկանար տեսենել Հարավային Կովկասում: Սակայն մենք հույսը չենք կորցնում, որ ի վերջո հնարավոր կլինի վերականգնել կապերը Հայաստանի հետ, եւ այդ նպատակով մենք միակողմանի միջոցների ենք դիմում: 2007 թվականին հաջողվեց գործարկել դիվանագիտական ուղին երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների միջեւ երկխոսության համար, որի նպատակն է նորմալ երկկողմ հարաբերությունների հաստատումը:
Այդ ջանքերը արդյունք տվեցին 2009 թվականին, երբ երկու պետությունների պատասխանատու քաղաքական գործիչները եկան այն եզրակացության, որ բարենպաստ պահ է եկել համապարփակ խաղաղ կարգավորման համար: Մենք վճռականորեն ձեռնամուխ եղանք այդ ծրագրի իրականացմանը, չնայած մեր գործողությունների խիստ քննադատությանը երկրի ներսում: Հսկայական աշխատանքն ու ինտենսիվ բանակցությունները հանգեցրին արձանագրությունների ստորագրմանը 2009թ. հոկտեմբերի 10-ին»,-նշում է Թուրքիայի ԱԳ նախարարը:
Դավուդօղլուն հոդվածում հերթական անգամ ընդգծել է, որ առաջընթացը Թուրքիայի ու Հայաստանի միջեւ պետք է համալրվի ու զարգանա կոնկրետ քայլերի միջոցով, որ ուղղված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծմանը: «Միայն համապարփակ կարգավորման դեպքում մենք կկարողանանք պահպանել հաշտեցման մթնոլորտն ու վերացնել երկխոսությանը խոչընդոտող մնացած պատնեշները, որ խոչընդոտում են երկխոսությանը, համագործակցությանն աշխարհում ու տարծաշրջանում: Եվ դա, անշուշտ, քաղաքական կամք ու քաջություն է պահանջում: Ստորագրումից հետո երկու արձանագրություններն անհապաղ վավերացման ներկայացվեցին Թուրքիայի խորհրդարան: ՀՀ Սահմանադրական դատարանի կարծիքն արձանագրությունների վերաբերյալ անսպասելի խոչընդոտ դարձավ, որը հարկավոր է հաղթահարել: Եթե բոլոր կողմերը համապատասխանաբար վարքագիծ դրսեւորեն եւ ջանան իրենց ներդրումն ունենալ Հարավային Կովկասում համապարփակ խաղաղության հաստատման գործում, ապա, ինձ թվում է, որ արձանագրությունները արագ կվավերացվեն Թուրքիայի խորհրդարանի կողմից: Դա ոչ միայն դյուրին կդարձնի երկու ժողովրդների հաշտեցման գործընթացը, այլ նաեւ ուղի կհարթի դեպի նոր ապագա եւ խաղաղության, բարգավաճման ու համագործակցության հաստատում»,-ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը:
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը բռնություն իրականացրեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994 թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ-ում կազմավորվեց պաշտպանության բանակը, ստեղծվեց ԼՂՀ անվտանգության գոտի, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշքեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment