News.am. 10-3-2010- Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմի վերսկսման վտանգը իրական է: Այդ մասին հայտարարել է ռուսաստանցի ռազմական փորձագետ Պավել Ֆելգենհաուերը՝ «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցում:
«Այսօր ապակայունացման լուրջ վտանգ է առկա: Նախկինում ո'չ Բաքուն եւ ո'չ էլ Երեւանը չէին ցանկանում, որպեսզի իրավիճակը սրվի: Այսօր արդեն իրադրությունը փոխվել է: Ալիեւի վարչակազմը իր առջեւ լուրջ նպատակ է դրել, որին հասնելու համար կարող է նույնիսկ ռիսկի դիմել եւ վերսկսել պատերազմական գործողությունները: Ադրբեջանը կարող է այդ քայլին գնալ անգամ այն դեպքում, եթե ռազմական գործողությունները իր համար բարենպաստ ընթացք չունենան: Ադրբեջանի ձեռնարկած այդ քայլի նպատակը ոչ թե Lեռնային Ղարաբաղը ետ բերելն է լինելու, այլ հայ — թուրքական արձանագրությունների վավերացումը կանխելը», — նշել է վերլուծաբանը:
Ըստ Ֆելգենհաուերի՝ այսօր արդեն ղարաբաղյան հակամարտությունը դժվար է դասել սառեցված հակամարտությունների շարքին: «Իրավիճակը սառեցված վիճակից դուրս է եկել, եւ ինչ ասես կարող է պատահել»,- նկատել է նա՝ միաժամանակ հավելելով, որ Ադրբեջանի զինված ուժերն այսօր այն վիճակում չեն, որ Բաքուն կարողանա ռազմական հաղթանակ տոնել: «Եթե ադրբեջանցիները ավելի նպատակաուղղված կերպով ծախսեին իրենց տրամադրության տակ եղած գումարները, կոռուպցիայի մակարդակն էլ ավելի ցածր լիներ, ինչպես, օրինակ, Վրաստանում է, այդ դեպքում գուցեեւ արդյունքներն ավելի տեսանելի լինեին: Այսօր, սակայն, նրանք ավելի շատ գումար են ծախսում, բայց ժամանակակից պատերազմին պատրաստ չեն»,- ասել է Ֆելգենհաուերն ու հավելել. «Ո'չ հայերին է ձեռնտու Բաքուն գրոհելը, ո'չ էլ ադրբեջանցիները կկարողանան գրավել Lեռնային Ղարաբաղը»:Wednesday, March 10, 2010
Ռուսաստանցի փորձագետ. Պատերազմի վերսկսման վտանգն իրական է
News.am. 10-3-2010- Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմի վերսկսման վտանգը իրական է: Այդ մասին հայտարարել է ռուսաստանցի ռազմական փորձագետ Պավել Ֆելգենհաուերը՝ «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցում:
«Այսօր ապակայունացման լուրջ վտանգ է առկա: Նախկինում ո'չ Բաքուն եւ ո'չ էլ Երեւանը չէին ցանկանում, որպեսզի իրավիճակը սրվի: Այսօր արդեն իրադրությունը փոխվել է: Ալիեւի վարչակազմը իր առջեւ լուրջ նպատակ է դրել, որին հասնելու համար կարող է նույնիսկ ռիսկի դիմել եւ վերսկսել պատերազմական գործողությունները: Ադրբեջանը կարող է այդ քայլին գնալ անգամ այն դեպքում, եթե ռազմական գործողությունները իր համար բարենպաստ ընթացք չունենան: Ադրբեջանի ձեռնարկած այդ քայլի նպատակը ոչ թե Lեռնային Ղարաբաղը ետ բերելն է լինելու, այլ հայ — թուրքական արձանագրությունների վավերացումը կանխելը», — նշել է վերլուծաբանը:
Ըստ Ֆելգենհաուերի՝ այսօր արդեն ղարաբաղյան հակամարտությունը դժվար է դասել սառեցված հակամարտությունների շարքին: «Իրավիճակը սառեցված վիճակից դուրս է եկել, եւ ինչ ասես կարող է պատահել»,- նկատել է նա՝ միաժամանակ հավելելով, որ Ադրբեջանի զինված ուժերն այսօր այն վիճակում չեն, որ Բաքուն կարողանա ռազմական հաղթանակ տոնել: «Եթե ադրբեջանցիները ավելի նպատակաուղղված կերպով ծախսեին իրենց տրամադրության տակ եղած գումարները, կոռուպցիայի մակարդակն էլ ավելի ցածր լիներ, ինչպես, օրինակ, Վրաստանում է, այդ դեպքում գուցեեւ արդյունքներն ավելի տեսանելի լինեին: Այսօր, սակայն, նրանք ավելի շատ գումար են ծախսում, բայց ժամանակակից պատերազմին պատրաստ չեն»,- ասել է Ֆելգենհաուերն ու հավելել. «Ո'չ հայերին է ձեռնտու Բաքուն գրոհելը, ո'չ էլ ադրբեջանցիները կկարողանան գրավել Lեռնային Ղարաբաղը»:
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment