Tert.am. 9-3-2010- Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանը նամակ է ուղղել Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային, որն անցյալ շաբաթ խոստացել էր խոչընդոտել Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունման գործընթացը։ Հիշեցնենք, որ մարտի 4-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մեկ ձայնի տարբերությամբ ընդունեց Հայոց ցեղասպանության մասին թիվ 252 բանաձևը։
ԱՄՆ նախագահին հասցեագրված նամակում Քեն Խաչիկյանը նշում է, որ «փորձելով պարտադրել Անկարայի՝ Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությունը, թե´ Ձեր վարչակազմի ներսում, թե´այժմ Կոնգրեսում ազդարարեցիք աշխարհին, որ լռությունը կարելի է գնվել աշխարհաքաղաքական շահերով։ Ձեր վարած քաղաքականությունն այժմ լիովին համահունչ է Թուրքիայի՝ Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությանը»։
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահի նամակում նաև ասվում է, որ Բարաք Օբամայի վարչակազմի ջանքերը, որոնք ուղղված են տապալելու Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը Կոնգրեսում, խորապես հակասում են ԱՄՆ նախագահի` նախընտրական քարոզարշավի շրջանակներում տված Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին
ոստումներին։ «Ձեր խոստումը պահելու փոխարեն՝ Դուք այսօր օգտագործում եք Ձեր վարչակազմի ողջ իշխանությունը՝ ստիպելով կոնգրեսականներին հետ կանգնել այն քայլից, որը Դուք անձամբ խոստացել էիք կյանքի կոչել»,- ասվում է նամակում։
Նամակի վերջում Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահը Բարաք Օբամային կոչ է անում ի կատար ածել չիրականացրած խոստումը, բացի այդ, առաջին իսկ հնարավորության դեպքում հանդիպում կազմակերպել ամերիկահայ համայնքի առաջնորդների հետ։Tuesday, March 9, 2010
Քեն Խաչիկյանը Օբամային կոչ է անում կատարել նախընտրական խոստումը
Tert.am. 9-3-2010- Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանը նամակ է ուղղել Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային, որն անցյալ շաբաթ խոստացել էր խոչընդոտել Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունման գործընթացը։ Հիշեցնենք, որ մարտի 4-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մեկ ձայնի տարբերությամբ ընդունեց Հայոց ցեղասպանության մասին թիվ 252 բանաձևը։
ԱՄՆ նախագահին հասցեագրված նամակում Քեն Խաչիկյանը նշում է, որ «փորձելով պարտադրել Անկարայի՝ Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությունը, թե´ Ձեր վարչակազմի ներսում, թե´այժմ Կոնգրեսում ազդարարեցիք աշխարհին, որ լռությունը կարելի է գնվել աշխարհաքաղաքական շահերով։ Ձեր վարած քաղաքականությունն այժմ լիովին համահունչ է Թուրքիայի՝ Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությանը»։
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահի նամակում նաև ասվում է, որ Բարաք Օբամայի վարչակազմի ջանքերը, որոնք ուղղված են տապալելու Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը Կոնգրեսում, խորապես հակասում են ԱՄՆ նախագահի` նախընտրական քարոզարշավի շրջանակներում տված Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին
ոստումներին։ «Ձեր խոստումը պահելու փոխարեն՝ Դուք այսօր օգտագործում եք Ձեր վարչակազմի ողջ իշխանությունը՝ ստիպելով կոնգրեսականներին հետ կանգնել այն քայլից, որը Դուք անձամբ խոստացել էիք կյանքի կոչել»,- ասվում է նամակում։
Նամակի վերջում Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահը Բարաք Օբամային կոչ է անում ի կատար ածել չիրականացրած խոստումը, բացի այդ, առաջին իսկ հնարավորության դեպքում հանդիպում կազմակերպել ամերիկահայ համայնքի առաջնորդների հետ։
برچسبها:
Սփյուռք
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment