Tuesday, March 9, 2010

Դավութօղլու. Թուրքիան ճնշումների ներքո ոչ մի զիջման չի գնա

Panorama.am.9-3-2010- Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն Մավրիտանիայի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Նահա Մինթ Մոուքնասի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է նաև հայ-թուրքական կարգավորման գործընթացին, մասնավորապես, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների ընդունած N252 հայկական բանաձևին: Ըստ «Անադոլու» (Anadolu) լրատվական գործակալության` Դավութօղլուն նախ նշել է, որ բանաձևի ընդունումից հետ Անկարա վերադարձած թուրք դեսպան Նամըք Թանի հետ շարունակվում են քաղաքական խորհրդակցությունները խնդրի առնչությամբ: Նշվել է` Թանի հետ դեռ պետք է քննարկվեն բանաձևի քվեարկությանն առնչվող բոլոր մանրամասները և, ըստ այդմ էլ, մշակվեն կատարվելիք քայլերի հերթագայությունը: Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ իրենք հետամուտ են տարածաշրջանային խաղաղությանը, բայց միևնույն ժամանակ անհնար է ճնշումների ներքո զիջումներ կորզել Թուրքիայից. «Հուսով ենք, որ մեր զրուցակիցներն (իմա` ԱՄՆ) դրա վերաբերյալ անհրաժեշտ «մեսիջները» արդեն ստացել են»,- ասել է Դավութօղլուն:

No comments: