Thursday, March 4, 2010

Վրացի և ամերիկացի ծովայինները վարժվում են Բաթումիում

Aysor.am. 4-3-2010- ԱՄՆ-ի «Ջոն Հոլի» հետախուզանավը, որի անձնակազմը բարեկամական այցելությամբ գտնվում է Վրաստանում, նախօրեին մասնակցություն է ունեցել վրացական ափային պաշտպանության ուսումնավարժություններին: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», հղում կատարելով Վրաստանի սահմանային ոստիկանությանը, ուսումնավարժությունների շրջանակում, որոնք անցկացվում են Բաթումիում, մշակվել են որոնողափրկարարական, հետախուզման և խախտումների հայտնաբերման գործողությունների ծրագրեր: Աղբյուրը տեղեկացնում է, որ «ուսումնավարժություններն անցկացվելու են 2 օր»:

No comments: