Wednesday, March 10, 2010

Ադրբեջանական կողմը գնդակոծել է ղարաբաղյան դիրքերը

News.am. 10-3-2010- Մարտի 9-ի, լույս 10-ի գիշերը եւ ողջ օրվա ընթացքում ԼՂՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի որոշ հատվածներում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտումներ ադրբեջանական ստորաբաժանումների կողմից: Ինչպես հաղորդում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, ադրբեջանական կողմը գնդակոծել է ղարաբաղյան դիրքերը փոքր տրամաչափի զենքերից եւ դիպուկահար հրացաններից՝ Նուզգերի, Կարախանբեյլիի, Քարվենդի, Կարմիրավանի ուղղությամբ: ԼՂՀ Պաշտպանական բանակի զինծառայողների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը դադարեցրել է հրաձգությունը:

No comments: