Tert.am. 1-3-2010- Եթե մարտի 4-ին ԱՄՆ Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը սխալ քայլ կատարի Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի առնչությամբ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը կխորտակվի: Այս մասին, Cihan գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Մեր շփումները շարունակվում են: Հարցի առնչությամբ խոսել ենք նաև Միացյալ Նահանգներ կատարած իմ վերջին այցի ժամանակ: Մեր խորհրդարանականները ներկա պահին ԱՄՆ-ում են: Այդ գործընթացը շարունակվում է: Մեր դիրքորոշումը հայտնի է: Առկա է գործընթաց, որի մեկնարկը տրվել է Շվեյցարիայում, և այն շարունակվում է:
Հավատում եմ, որ փոխադարձաբար բարի նպատակների շարունակության դեպքում հասնելու ենք արդյունքի: Եթե մարտի 4-ին սխալ քայլ կատարվի ապրիլի 24-ի առնչությամբ, գործընթացը կխորտակվի: Կարծում եմ, որ Կոնգրեսի անդամները հաշվի կառնեն հարցի զգայունությունը»,- հայտարարել է Թուրքիայի վարչապետը:
Թուրքական մամուլը Թայիփ Էրդողանը հայտարարությունը որակել է որպես Միացյալ Նահանգներին և Հայաստանին ուղղված նախազգուշացում:Monday, March 1, 2010
Էրդողանը սպառնում է. Կոնգրեսի «սխալ քայլի» դեպքում հայ-թուրքական գործընթացը կխորտակվի
Tert.am. 1-3-2010- Եթե մարտի 4-ին ԱՄՆ Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը սխալ քայլ կատարի Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի առնչությամբ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը կխորտակվի: Այս մասին, Cihan գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Մեր շփումները շարունակվում են: Հարցի առնչությամբ խոսել ենք նաև Միացյալ Նահանգներ կատարած իմ վերջին այցի ժամանակ: Մեր խորհրդարանականները ներկա պահին ԱՄՆ-ում են: Այդ գործընթացը շարունակվում է: Մեր դիրքորոշումը հայտնի է: Առկա է գործընթաց, որի մեկնարկը տրվել է Շվեյցարիայում, և այն շարունակվում է:
Հավատում եմ, որ փոխադարձաբար բարի նպատակների շարունակության դեպքում հասնելու ենք արդյունքի: Եթե մարտի 4-ին սխալ քայլ կատարվի ապրիլի 24-ի առնչությամբ, գործընթացը կխորտակվի: Կարծում եմ, որ Կոնգրեսի անդամները հաշվի կառնեն հարցի զգայունությունը»,- հայտարարել է Թուրքիայի վարչապետը:
Թուրքական մամուլը Թայիփ Էրդողանը հայտարարությունը որակել է որպես Միացյալ Նահանգներին և Հայաստանին ուղղված նախազգուշացում:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment