News.am. 3-3-2010- Թուրքիայի Նեւշեհիրի համալսարանի ռեկտոր Ֆիզիլ Քըլիչը հայտարարել է, որ 2009-ին իրենք դիմել են Թուրքիայի բարձրագույն կրթության խորհուրդ եւ ստացել թույլտվություն իրենց համալասարանում բացելու հայոց լեզվի եւ գրականության, ինչպես նաեւ եբրայերեն, հունարեն եւ արաբերեն լեզուների ուսումնասիրման բաժինները: Ռեկտորը նշել է, որ թույտվություն ստանալուց հետո իրենց աշխատանքները արագացել է եւ 2010-ին Ադրբեջանից ժամանող մասնագետների շնորհիվ կգործեն հիշյալ բաժինները:
Թուրքական Sabah-ի փոխանցմամբ` Նեւշեհիրի համալսարանի բանասիրության ֆակուլտետի դեկան Մեթին Հուլագուն նշել է, որ այդ բաժիննների բացումով կլուծվեն Թուրքիայում առկա մասնագետների պակասի խնդիրը: «Մեր այս քայլով հարաբերություններում առկա լարվածությունը կթեթեւացնենք: Ամենակարեւորը` սրանով կլուծենք Թուրքիայում հիշյալ մասնագիտությունների գծով պակասը: Եթե արխիվները բացվեն` ովքե՞ր են ուսումնասիրելու: Դրանք ուսումնասիրելու համար անհրաժեշտ են մասնագետներ»-նշել է Հուլագուն:
NEWS.am-ը հիշեցնում է, որ Նեւշեհիրի համալսարանի բանսիրության ֆակուլտետի դեկան Մեթին Հուլագուն դեռեւս 3 տարի առաջ հայտարարել էր, որ ցանկանում են իրենց համալսարանի կազմում բացել հայոց լեզվի եւ գրականության բաժին, ունենալ մասնագետներ եւ դրանով պայքարել հայկական կողմի «պնդումների» դեմ:Wednesday, March 3, 2010
Թուրքիայի Նեւշեհիրի համալսարանում հայոց լեզվի եւ գրականության բաժինն արդեն պատրաստ է
News.am. 3-3-2010- Թուրքիայի Նեւշեհիրի համալսարանի ռեկտոր Ֆիզիլ Քըլիչը հայտարարել է, որ 2009-ին իրենք դիմել են Թուրքիայի բարձրագույն կրթության խորհուրդ եւ ստացել թույլտվություն իրենց համալասարանում բացելու հայոց լեզվի եւ գրականության, ինչպես նաեւ եբրայերեն, հունարեն եւ արաբերեն լեզուների ուսումնասիրման բաժինները: Ռեկտորը նշել է, որ թույտվություն ստանալուց հետո իրենց աշխատանքները արագացել է եւ 2010-ին Ադրբեջանից ժամանող մասնագետների շնորհիվ կգործեն հիշյալ բաժինները:
Թուրքական Sabah-ի փոխանցմամբ` Նեւշեհիրի համալսարանի բանասիրության ֆակուլտետի դեկան Մեթին Հուլագուն նշել է, որ այդ բաժիննների բացումով կլուծվեն Թուրքիայում առկա մասնագետների պակասի խնդիրը: «Մեր այս քայլով հարաբերություններում առկա լարվածությունը կթեթեւացնենք: Ամենակարեւորը` սրանով կլուծենք Թուրքիայում հիշյալ մասնագիտությունների գծով պակասը: Եթե արխիվները բացվեն` ովքե՞ր են ուսումնասիրելու: Դրանք ուսումնասիրելու համար անհրաժեշտ են մասնագետներ»-նշել է Հուլագուն:
NEWS.am-ը հիշեցնում է, որ Նեւշեհիրի համալսարանի բանսիրության ֆակուլտետի դեկան Մեթին Հուլագուն դեռեւս 3 տարի առաջ հայտարարել էր, որ ցանկանում են իրենց համալսարանի կազմում բացել հայոց լեզվի եւ գրականության բաժին, ունենալ մասնագետներ եւ դրանով պայքարել հայկական կողմի «պնդումների» դեմ:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment