/PanARMENIAN.Net/ 21.03.2010 - 29-րդ ամենամյա Ամերիկա-թուրքական խորհրդաժողովը հետաձգվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւի ընդունման պատճառով:
Խորհրդաժողովը, որի կազմակերպիչները Ձեռնարկատերերի ամերիկա-թուրքական խորհուրդն ու Թուրք-ամերիկյան խորհուրդն են, չեղյալ է հայտարարվել: Այն պետք է կայանար ապրիլի 11-ին Վաշինգտոնում, գրում է թուրքական Hurriyet թերթը:
Ամենամյա Ամերիկա-թուրքական խորհրդաժողովն անցկացվում է գրեթե 30 տարի շարունակ: Անցյալ տարի թուրքական պատվիրակությունը գլխավորում էր գլխավոր շտաբի պետ Իլքեր Բաշբուղը:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւի ընդունումից հետո պաշտոնական Անկարան հետ կանչեց իր դեսպան Նամիկ Թանին Վաշինգտոնից եւ չեղյալ հայտարարեց Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Վաշինգտոն միջուկային անվտանգության վերաբերյալ գագաթաժողովին մասնակցելու նպատակով:
Մարտի 4-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն 23 «կողմ» եւ 22 «դեմ» ձայներով ընդունեց Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւը:Monday, March 22, 2010
Անկարան հետաձգել է Ամերիկա-թուրքական խորհրդաժողովը` ի պատասխան Հայոց ցեղասպանության մասին բանաձեւին
/PanARMENIAN.Net/ 21.03.2010 - 29-րդ ամենամյա Ամերիկա-թուրքական խորհրդաժողովը հետաձգվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւի ընդունման պատճառով:
Խորհրդաժողովը, որի կազմակերպիչները Ձեռնարկատերերի ամերիկա-թուրքական խորհուրդն ու Թուրք-ամերիկյան խորհուրդն են, չեղյալ է հայտարարվել: Այն պետք է կայանար ապրիլի 11-ին Վաշինգտոնում, գրում է թուրքական Hurriyet թերթը:
Ամենամյա Ամերիկա-թուրքական խորհրդաժողովն անցկացվում է գրեթե 30 տարի շարունակ: Անցյալ տարի թուրքական պատվիրակությունը գլխավորում էր գլխավոր շտաբի պետ Իլքեր Բաշբուղը:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւի ընդունումից հետո պաշտոնական Անկարան հետ կանչեց իր դեսպան Նամիկ Թանին Վաշինգտոնից եւ չեղյալ հայտարարեց Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Վաշինգտոն միջուկային անվտանգության վերաբերյալ գագաթաժողովին մասնակցելու նպատակով:
Մարտի 4-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն 23 «կողմ» եւ 22 «դեմ» ձայներով ընդունեց Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւը:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment