Panorama.am. 4-3-2010- Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ՀԱԿ մամուլի խոսնակ Մուսինյանն ասել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը խայտառակ ձախողում է ապրել:
Սրան ի պատասխան, Panoarama.am-ի զրույցում, ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը նշել է, թե չի կարծում, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը ձախողվել է: Նա նշել է, որ գործընթացը միգուցե դանդաղ, բայց առաջ է ընթանում, իսկ հայկական կողմն իրականացնում է արձանագրություններով նախանշված իր պարտավորությունները` միաժամանակ ջանքեր գործադրելով, որպեսզի գործընթացն ընթանա իր բնականոն հունով:
Հանրապետական պատգամավորը նաև անդրադարձ է կատարել ընդդիմության ճամբարից տարածվող այն հայտարարություններին, որով վերջիններս կասկածի տակ էին դնում հայ-թուրքական գործընթացում նախագահ Սերժ Սարգսյանի` որպես ակտիվ նախաձեռնող հանդես գալու դերը:
Նա նշեց, որ ընդդիմությունը հաճախ է վկայակոչում այս կամ այն երկրի կառույցներին և գործիչներին` ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ Մեծ Բրիտանիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտը` «Chatham House»-ի կառավարման խորհուրդն ամրագրել է, որ նախագահներ Սերժ Սարգսյանը ու Ա.Գյուլն առաջատար դեր են խաղացել Թուրքիայի և Հայաստանի հաշտության աննախադեպ գործընթացի արագացման գործում:Thursday, March 4, 2010
Հ. Սահակյան. չեմ կարծում, թե հայ-թուրքական գործընթացը ձախողվել է
Panorama.am. 4-3-2010- Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ՀԱԿ մամուլի խոսնակ Մուսինյանն ասել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը խայտառակ ձախողում է ապրել:
Սրան ի պատասխան, Panoarama.am-ի զրույցում, ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը նշել է, թե չի կարծում, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը ձախողվել է: Նա նշել է, որ գործընթացը միգուցե դանդաղ, բայց առաջ է ընթանում, իսկ հայկական կողմն իրականացնում է արձանագրություններով նախանշված իր պարտավորությունները` միաժամանակ ջանքեր գործադրելով, որպեսզի գործընթացն ընթանա իր բնականոն հունով:
Հանրապետական պատգամավորը նաև անդրադարձ է կատարել ընդդիմության ճամբարից տարածվող այն հայտարարություններին, որով վերջիններս կասկածի տակ էին դնում հայ-թուրքական գործընթացում նախագահ Սերժ Սարգսյանի` որպես ակտիվ նախաձեռնող հանդես գալու դերը:
Նա նշեց, որ ընդդիմությունը հաճախ է վկայակոչում այս կամ այն երկրի կառույցներին և գործիչներին` ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ Մեծ Բրիտանիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտը` «Chatham House»-ի կառավարման խորհուրդն ամրագրել է, որ նախագահներ Սերժ Սարգսյանը ու Ա.Գյուլն առաջատար դեր են խաղացել Թուրքիայի և Հայաստանի հաշտության աննախադեպ գործընթացի արագացման գործում:
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment