Tuesday, March 9, 2010

Հայկական լոբբին ազդե՞լ է, թե՞ չի ազդել Կոնգրեսի որոշման վրա

Tert.am. 9-3-2010- ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանը համաձայն չէ, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի որոշման վրա (թիվ 252 բանաձևի ընդունումը) ազդել է հայկական լոբբին։ Ինչ վերաբերում է մեկ ձայնի տարբերությանը, ապա ԱԺ պատգամավորը նշեց, որ դա ամերիկյան կողմի հաշվարկված քայլն էր։ Այսօր կայացած մամուլի ասուլիսում Խաչատրյանն ասաց, որ այդ հարցում վերջնական որոշում կկայացնի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման։ Իր հերթին «Դաշնակցության» պատգամավոր Ռուզաննա Առաքելյանը հակառակ կարծիքին է հակված։ Ըստ նրա՝ հանձնաժողովի որոշման մեջ մեծ դեր է ունեցել հենց հայկական սփյուռքը։ Նա հիշեցրեց, որ անվիճելի է սփյուռքահայության դերը Հայոց ցեղասպանության ճանաչման գործում։

No comments: