Aysor.am. 9-3-2010- Հայոց ցեղասպանությունը ճանաչող ԱՄՆ Կոնգրեսի բանաձևի նկատմամբ Օբամայի վարչակազմի դիրքորոշումը նմանվում է նախկին վարչակազմերի դիրքրոշմանը: Այդ տեսակետն այսօր ասուլիսին հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Կորյուն Նահապետյանը` անդրադառնալով Կոնգրեսին ուղղված Սպիտակ տան կոչին` լիագումար նիստի ժամանակ չքննարկել բանաձևը:
«Օբամայի վարչակազմի, մասնավորապես` Հիլարի Քլինթոնի դիրքորոշման մեջ կա որոշակի փոփոխություն»,- նկատեց նա, հիշեցնելով, որ սենատոր եղած ժամանակ նախընտրական փուլում Օբաման և Քլինթոնը հանդես էին գալիս որպես Ցեղասպանության ճանաչման ջատագովներ:
«Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի քննարկմանը նախորդող ժամանակահատվածում որևէ հստակ դիրքորոշում չկար վարչակազմի կողմից, որ ընդդիմանում է այդ նախաձեռնությանը, բայց արդեն բանաձևի ընդունմանը հաջորդող օրերին նկատվեց նաև վարչակազմի դիրքորոշման փոփոխություն: Նրանք դեմ են արտահայտվում նախաձեռնությանը` պատճառաբանելով, որ այն կարող է որոշ չափով ազդել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը»,- նշեց պատգամավորը:
Նա նաև կարծիք հայտնեց, որ ժամանակի ընթացքում հնարավոր կլինի ԱՄՆ վարչակազմի դիրքորոշման մեջ նոր փոփոխություններ նկատել:
«Ամենևին չբացառենք, որ նրանք այս հարցում կարող են վերադառնալ այն ակունքներին, որոնցից սկսել են նախընտրական շրջանում»,- եզրափակեց Կորյուն Նահապետյանը:Tuesday, March 9, 2010
«Քլինթոնի դիրքորոշման մեջ կա որոշակի փոփոխություն»
Aysor.am. 9-3-2010- Հայոց ցեղասպանությունը ճանաչող ԱՄՆ Կոնգրեսի բանաձևի նկատմամբ Օբամայի վարչակազմի դիրքորոշումը նմանվում է նախկին վարչակազմերի դիրքրոշմանը: Այդ տեսակետն այսօր ասուլիսին հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Կորյուն Նահապետյանը` անդրադառնալով Կոնգրեսին ուղղված Սպիտակ տան կոչին` լիագումար նիստի ժամանակ չքննարկել բանաձևը:
«Օբամայի վարչակազմի, մասնավորապես` Հիլարի Քլինթոնի դիրքորոշման մեջ կա որոշակի փոփոխություն»,- նկատեց նա, հիշեցնելով, որ սենատոր եղած ժամանակ նախընտրական փուլում Օբաման և Քլինթոնը հանդես էին գալիս որպես Ցեղասպանության ճանաչման ջատագովներ:
«Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի քննարկմանը նախորդող ժամանակահատվածում որևէ հստակ դիրքորոշում չկար վարչակազմի կողմից, որ ընդդիմանում է այդ նախաձեռնությանը, բայց արդեն բանաձևի ընդունմանը հաջորդող օրերին նկատվեց նաև վարչակազմի դիրքորոշման փոփոխություն: Նրանք դեմ են արտահայտվում նախաձեռնությանը` պատճառաբանելով, որ այն կարող է որոշ չափով ազդել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը»,- նշեց պատգամավորը:
Նա նաև կարծիք հայտնեց, որ ժամանակի ընթացքում հնարավոր կլինի ԱՄՆ վարչակազմի դիրքորոշման մեջ նոր փոփոխություններ նկատել:
«Ամենևին չբացառենք, որ նրանք այս հարցում կարող են վերադառնալ այն ակունքներին, որոնցից սկսել են նախընտրական շրջանում»,- եզրափակեց Կորյուն Նահապետյանը:
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment