News.am. 4-3-2010- Մարտի 3-ին տեղի ունեցավ Թուրքիայի նախագահի անակնկալ հանդիպումը Թուրքիայի խորհրդարանական ընդդիմադիր ամենամեծ «Ժողովրդահանրապետական» կուսակցության նախագահ Դենիզ Բայկալի հետ: Անկարայի Չանաքայա նախագահական պալատում տեղի ունեցած հանդիպումը տեւել է 1.5 ժամ: Դենիզ Բայկալը նախագահական պալատից հեռացել է ասելով միայն, որ հանդիպումը օգտակար էր:
Ավելի ուշ «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը տարածել է կարճ հաղորդագրություն, որում նշվում է, որ Դենիզ Բայկալը նախագահ Գյուլին դատական համակարգում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված իր անհանգստությունն է հայտնել:
Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝ նախագահականի անանուն աղբյուրներից ստացված տեղեկությունները վկայում են, որ Գյուլը խորհրդարանում խմբակցություններ ունեցող կուսակցությունների ղեկավարների հետ կքննարկի վերջին շրջանում Թուրքիայում տեղի ունեցող զարգացումները եւ կլսի նրանց կարծիքները։
Ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դեւլեթ Բահչելիի եւ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշի հետ Գյուլը կհանդիպի մարտի 4-ին։
Thursday, March 4, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment