News.am. 12-3-2010- Ինչպես Հայաստանը, այնպես էլ Թուրքիան իրենց օգուտներն ունեն երկկողմ հարաբերությունների կարգավորումից. Անկարան հուսով է, որ սա լավ քայլ է իր՝ «զրո խնդիր հարեւանների հետ» ծրագրի իրագործման ճանապարհին, իսկ Հայաստանը հարեւանի հետ կունենա բաց սահմաններ եւ դիվանագիտական հարաբերություններ։ Մարտի 12-ին Երեւանում ընթացող ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի «Ռոուզ Ռոթ» 73-րդ սեմինարի ժամանակ Նման հայտարարությամբ է հանդես եկել Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրերի ղեկավար Սաբինա Ֆրեյզերը։
Նա, սակայն, նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունների հաստատման հիմնական խոչընդոտը Ադրբեջանն է, ոչ թե կողմերն իրենք։ «Ադրբեջանում կարծում են, որ Թուրքիան Հայաստանի հետ սահմանը փակել է ղարաբաղյան հակամարտության պատճառով եւ համոզված են, որ սահմանը չպետք է բացվի, քանի դեռ հայկական կողմն իր զորքերը չի հանել Ղարաբաղից»,- նշել է Ֆրեյզերը։
Թուրքիան, բանակցություններ սկսելով Հայաստանի հետ, մտածում էր, որ դրանք կարող է առաջ տանել առանց Բաքվի կարծիքը հաշվի առնելու, սակայն Անկարան չէր կարող սպասել Ադրբեջանի կողմից նմանօրինակ ջղային հակազդեցության. «Բաքվին հաջողվեց ազդել թուրք հասարակության եւ ընդդիմության վրա, եւ Անկարան ստիպված եղավ Հայաստանի հետ հարաբերություններում հաշվի նստել Ադրբեջանի կարծիքի հետ։ Դա, մասնավորապես, վերաբերում է ղարաբաղյան հարցին»,- նշել է փորձագետը։
Ստեղծված իրավիճակը, նրա խոսքով, դժվարանում է նաեւ Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշմամբ. «Թեւ ես կարծում եմ, որ ՍԴ որոշումը ոչ մի կերպ չի խոչընդոտում արձանագրությունների վավերացմանը»,- նկատել է Ֆրեյզերը։ Փորձագեը նշել է, որ Անկարան պատրաստ է վավերացնել արձանագրությունները, հենց որ ղարաբաղյան հարցում ինչ-որ տեղաշարժ գրանցվի։ «Խոսքը հայկական զորքերի դուսբերման կամ շրջանակային համաձայնագրի ստորագրման մասին չէ, այլ ընդամենը փոքր քայլ առաջ անելու մասին։ Անկարայում եղած ժամանակ ես հանդիպել եմ նախագահ Գյուլի հետ, ով ասել է, որ Թուրքիան պատրաստ է վավերացնել արձանագրությունները, եթե դրանք չտարբերվեն Ցյուրիխում ստորագրվածներից»,- հայտարարել է նա՝ ավելացնելով, որ ինքը դրական է տրամադրված հայ-թուրքական հարաբերություների կարգավորման հարցում։Saturday, March 13, 2010
Սաբինա Ֆրեյզեր. Հայ-թուրքական հարաբերությունների հաստատման հիմնական խոչընդոտը Ադրբեջանն է, ոչ թե կողմերն իրենք
News.am. 12-3-2010- Ինչպես Հայաստանը, այնպես էլ Թուրքիան իրենց օգուտներն ունեն երկկողմ հարաբերությունների կարգավորումից. Անկարան հուսով է, որ սա լավ քայլ է իր՝ «զրո խնդիր հարեւանների հետ» ծրագրի իրագործման ճանապարհին, իսկ Հայաստանը հարեւանի հետ կունենա բաց սահմաններ եւ դիվանագիտական հարաբերություններ։ Մարտի 12-ին Երեւանում ընթացող ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի «Ռոուզ Ռոթ» 73-րդ սեմինարի ժամանակ Նման հայտարարությամբ է հանդես եկել Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրերի ղեկավար Սաբինա Ֆրեյզերը։
Նա, սակայն, նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունների հաստատման հիմնական խոչընդոտը Ադրբեջանն է, ոչ թե կողմերն իրենք։ «Ադրբեջանում կարծում են, որ Թուրքիան Հայաստանի հետ սահմանը փակել է ղարաբաղյան հակամարտության պատճառով եւ համոզված են, որ սահմանը չպետք է բացվի, քանի դեռ հայկական կողմն իր զորքերը չի հանել Ղարաբաղից»,- նշել է Ֆրեյզերը։
Թուրքիան, բանակցություններ սկսելով Հայաստանի հետ, մտածում էր, որ դրանք կարող է առաջ տանել առանց Բաքվի կարծիքը հաշվի առնելու, սակայն Անկարան չէր կարող սպասել Ադրբեջանի կողմից նմանօրինակ ջղային հակազդեցության. «Բաքվին հաջողվեց ազդել թուրք հասարակության եւ ընդդիմության վրա, եւ Անկարան ստիպված եղավ Հայաստանի հետ հարաբերություններում հաշվի նստել Ադրբեջանի կարծիքի հետ։ Դա, մասնավորապես, վերաբերում է ղարաբաղյան հարցին»,- նշել է փորձագետը։
Ստեղծված իրավիճակը, նրա խոսքով, դժվարանում է նաեւ Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշմամբ. «Թեւ ես կարծում եմ, որ ՍԴ որոշումը ոչ մի կերպ չի խոչընդոտում արձանագրությունների վավերացմանը»,- նկատել է Ֆրեյզերը։ Փորձագեը նշել է, որ Անկարան պատրաստ է վավերացնել արձանագրությունները, հենց որ ղարաբաղյան հարցում ինչ-որ տեղաշարժ գրանցվի։ «Խոսքը հայկական զորքերի դուսբերման կամ շրջանակային համաձայնագրի ստորագրման մասին չէ, այլ ընդամենը փոքր քայլ առաջ անելու մասին։ Անկարայում եղած ժամանակ ես հանդիպել եմ նախագահ Գյուլի հետ, ով ասել է, որ Թուրքիան պատրաստ է վավերացնել արձանագրությունները, եթե դրանք չտարբերվեն Ցյուրիխում ստորագրվածներից»,- հայտարարել է նա՝ ավելացնելով, որ ինքը դրական է տրամադրված հայ-թուրքական հարաբերություների կարգավորման հարցում։
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment