Tert.am. 4-3-2010- Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացն սպառեց իրեն այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանը համաձայնություն տվեց պատմաբանների հանձնաժողով ստեղծելու գաղափարին: Այս մասին այսօրվա ասուլիսին ասաց Հայ ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը` նշելով, որ դրանով իսկ կասկածի տակ է դրվել Ցեղասպանության պատմական փաստը:
«Այս պայմաներում ես հակված չեմ մտածելու, թե կլինեն երկրներ, որոնք կճանաչեն Ցեղասպանությունը»,- նշեց Մուսինյանը:
Ըստ նրա` եթե ԱՄՆ կոնգրեսը չընդունի Հայոց ցեղասպանության մասին բանաձևը, ՀԱԿ-ը ցույցեր չի անի, քանի որ «ցույցեր պետք է անել այս իշխանության դեմ, որ Ցեղասպանությունը նվիրել է թուրքերին»:
ՀԱԿ մամուլի խոսնակը նաև կարծիք հայտնեց, որ ԱՄՆ Կոնգրեսը չի ընդունի նշված բանաձևը, քանի որ ԱՄՆ-ն իր կենսական շահերը Ցեղասպանության ճանաչման համար չի զոհաբերի:
«Մենք մշտապես ասել ենք, որ կողմ ենք, որպեսզի Ցեղասպանության հարցը արտաքին քաղաքականության օրակարգում չընդգրկվի: Մենք դրան դեմ ենք, քանի որ Ցեղասպանությունը երբեմն օգտագործվում է որպես գործիք այլ պետություններին, նաև մեզ ճնշելու համար, որպես մեզանից ինչ-որ բան կորզելու միջոց: Մենք դա որոշ չափով բարոյական չենք համարում»,- ասաց բանախոսը:
Thursday, March 4, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment