Tert.am. 1-3-2010- Վաշինգտոնում Թուրքիայի դեսպան Նամըք Թանը ԱՄՆ Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը կանխելու նպատակով հանդիպումներ է սկսել Միացյալ Նահանգներում գործող հրեական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Sabah օրաթերթի փոխանցմամբ` թուրք դիվանագետը հանդիպումներ է ունենում Ամերիկայի հրեական կոմիտեի (AJC), ԱՄՆ-Իսրայել հասարակական հարաբերությունների կոմիտեի (AIPAC) և Հակազրպարտչական լիգայի (ADL) ներկայացուցիչների հետ:
Նշենք նաև, որ թուրքական իշխանությունների` Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը Կոնգրեսում կանխելու նպատակով Միացյալ Նահանգներ գործուղված երկու խորհրդարանական պատվիրակություններից մեկն արդեն հասել է Վաշինգտոն: Թուրքիայի Ազգային մեծ ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մուրադ Մերջանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ կունենա Կոնգրեսի ներկայացուցիչների հետ: Իսկ Թուրքիա-ԱՄՆ բարեկամության խմբի նախագահ, Թուրքիայի «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության արտաքին հարաբերությունների հարցերով փոխնախագահ Սուաթ Քընըքլըօղլուի գլխավորած պատվիրակությունը Վաշինգտոն կմեկնի այսօր:
Sabah-ը, վկայակոչելով Անկարայում ԱՄՆ նախկին դեսպան Մորթոն Աբրամովիչին, գրում է, որ թուրք-ամերիկյան հարաբերություններում ամենահրատապ հարցը Հայոց ցեղասպանության բանաձևն է:
Ամերիկացի դիվանագետը հայտարարել է, թե այս տարի մեծ է հավանականությունը, որ Կոնգրեսի կողմից կընդունվի Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը: Աբրամովիչի կարծիքով` այդ հարցում ազդեցություն են ունենալու թուրքական խորհրդարանի կողմից հայ-թուրքական Արձանագրությունների չվավերացված լինելու փաստը և թուրք-իսրայելական հարաբերություններում առաջ եկած լարվածությունը:Monday, March 1, 2010
Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանը փնտրում է հրեական լոբբիի աջակցությունը
Tert.am. 1-3-2010- Վաշինգտոնում Թուրքիայի դեսպան Նամըք Թանը ԱՄՆ Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը կանխելու նպատակով հանդիպումներ է սկսել Միացյալ Նահանգներում գործող հրեական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Sabah օրաթերթի փոխանցմամբ` թուրք դիվանագետը հանդիպումներ է ունենում Ամերիկայի հրեական կոմիտեի (AJC), ԱՄՆ-Իսրայել հասարակական հարաբերությունների կոմիտեի (AIPAC) և Հակազրպարտչական լիգայի (ADL) ներկայացուցիչների հետ:
Նշենք նաև, որ թուրքական իշխանությունների` Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը Կոնգրեսում կանխելու նպատակով Միացյալ Նահանգներ գործուղված երկու խորհրդարանական պատվիրակություններից մեկն արդեն հասել է Վաշինգտոն: Թուրքիայի Ազգային մեծ ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մուրադ Մերջանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ կունենա Կոնգրեսի ներկայացուցիչների հետ: Իսկ Թուրքիա-ԱՄՆ բարեկամության խմբի նախագահ, Թուրքիայի «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության արտաքին հարաբերությունների հարցերով փոխնախագահ Սուաթ Քընըքլըօղլուի գլխավորած պատվիրակությունը Վաշինգտոն կմեկնի այսօր:
Sabah-ը, վկայակոչելով Անկարայում ԱՄՆ նախկին դեսպան Մորթոն Աբրամովիչին, գրում է, որ թուրք-ամերիկյան հարաբերություններում ամենահրատապ հարցը Հայոց ցեղասպանության բանաձևն է:
Ամերիկացի դիվանագետը հայտարարել է, թե այս տարի մեծ է հավանականությունը, որ Կոնգրեսի կողմից կընդունվի Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը: Աբրամովիչի կարծիքով` այդ հարցում ազդեցություն են ունենալու թուրքական խորհրդարանի կողմից հայ-թուրքական Արձանագրությունների չվավերացված լինելու փաստը և թուրք-իսրայելական հարաբերություններում առաջ եկած լարվածությունը:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment