Tert.am. 1-3-2010- ՀԱՊԿ շրջանակում պատրաստվել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանին ներկայացվելիք մի բանաձևի նախագիծ, որով ամրագրվում է հակամարտող կողմերի ուժի չկիրառումը։ Այս մասին այսօրվա ասուլիսում ասաց ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակության անդամ, «ՕԵԿ» խմբակցության պատգամավոր Խաչիկ Հարությունյանը։
Նա լրագրողներին ներկայացրեց նախագծի երկու կետերը։ Առաջինը վերաբերում է փակ սահմաններին, երկրորդը՝ ազգերի ինքնորոշմանը, նրանց ազատությանը և անկախությանը։
«Երկու սկզբունքները դրված են այս փաստաթղթի հիմքում, դրանք ներկայացվելու են մեր գործընկեր երկրների կողմից՝ Ռուսաստանի կամ Բելառուսի կողմից»,– նշեց նա։
Ըստ բանախոսի՝ հայկական կողմը միասնական ուժերով կփորձի այս բանաձևն անցկացնել Խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանին, որը տեղի կունենա հուլիսին Օսլոյում։
Օսլոյում նախատեսվում է նաև Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժոաու Սուարեշի զեկույցը։
Հիշեցնենք, որ Սուարեշը մարտի 10-13-ը կայցելի տարածաշրջան: Ներկա կլինեն նաև ԵԱՀԿ ԽՎ պատվավոր նախագահ Գորան Լենմարկերը, գլխավոր քարտուղար Սպենսեր Օլիվերը։ Սուարեշը Հայաստանում կմասնակցի ՆԱՏՕ–ի Խորհրդարանական վեհաժողովի սեմինարին։
«Տարածաշրջանային այցի արդյունքում կձևավորվի այն զեկույցը, որը կներկայացվի ամռանը Օսլոյում»,– ասաց Հարությունյանը։
Պատգամավորը հույս հայտնեց, որ այդ զեկույցի քննարկումները և արդյունքները Հայաստանի համար դրական կլինեն։
Monday, March 1, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment